Հրազդանի երկու դպրոցում նախակրթարաններ են հիմնվում

Լուրեր

10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
10.08.2026 | 16:20
UFC-ի նախագահը հայտնել է՝ ինչու է Արման Ծառուկյանը մենամարտելու Մաուրիսիո Ռուֆիի հետ
10.08.2026 | 16:15
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 16:09
Երբ պատգամավորն ասում է՝ ուզում եմ հայ զինվորը մեռնի, քննարկելի՞ է էթիկայի հանձնաժողովում․ Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:06
ԶՈւ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով խորհրդակցություն է անցկացվել
10.08.2026 | 15:55
Ընդամենը 6 հանձնաժողով կարող էր ստեղծվել, ոչ թե 12․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 15:50
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ. Դատախազություն
10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
10.08.2026 | 15:19
Բուլղարիայում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
10.08.2026 | 15:17
Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
Բոլորը

Կոտայքի մարզպետարանից տեղեկացնում են, որ Հրազդանի երկու դպրոցում նախակրթարաններ են հիմնվում:

«Նախադպրոցական կրթության ապահովումը Կոտայքի բոլոր համայնքներում մարզի զարգացման առաջնահերթություններից է:

Ամենակարճ ժամկետներում նախադպրոցական կրթության հաստատություններով ապահովումը կարևորվում է Կոտայքի մարզպետի կողմից և այդ ուղղությամբ ամենօրյա աշխատանքում գործուն քայլեր են իրականացվում:

Հրազդանի Կաքավաձոր թաղամաս կատարած աշխատանքային այցի ընթացքում մարզպետն անդրադարձել էր մանկապարտեզի խնդրին (թաղամասում մանկապարտեզ չկա) և որոշվել էր դպրոցի տարածքում նախակրթարան հիմնել:

Նախակրթական հաստատության անհրաժեշտություն կար նաև Կարենիս համայնքում (համայնքում մանկապարտեզ չկա):

Այստեղ ևս աշխատանքային այցի ընթացքում մարզպետը համայնքի ղեկավարի հետ քննարկել էր նախադպրոցական կրթության ապահովման բոլոր ուղիները՝ դիտարկելով առնվազն մարզային ենթակայության դպրոցում նախակրթարան հիմնելու տարբերակը:

Մարզպետարան-համայնք համագործակցության արդյունքում և Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում 2019-2020  ուսումնական տարում   նախատեսված է   /համայնքների աջակցությամբ/  նախակրթարաններ հիմնել Հրազդանի N7 (Կաքավաձոր թողամաս) և Կարենիսի միջնակարգ դպրոցներում:

Այս պահին երկու դպրոցներում էլ ընթանում են շինարարական աշխատանքներ, որոնք կավարտվեն օգոստոս ամսին և մինչ նոր ուսումնական տարի կկահավորվեն նոր գույքով,  ինչպես նաև կապահովվեն ուսումնական նյութերով և  գրականությամբ:

Յուրաքանչյուր դպրոցի նախակրթարան կհաճախի շուրջ 15 սան:

«Այս ծրագրով ևս երկու բնակավայրերում կլուծվի երեխաների նախադպրոցական կրթություն ստանալու խնդիրը: Այսպես քայլ առ քայլ մարզի բոլոր համայնքները ապահովելու ենք նախադպրոցական կրթության հաստատություններով»,-անդրադառնալով Հրազդանի Կաքավաձոր թաղամասում և Կարենիսի դպրոցի տարածքում նախակրթարաններ հիմնելու փաստին՝ ասել է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը»,- ասված է հաղորդագրությունում: