Ամերիկացի փորձագետները գնահատում են ԱՄՆ-Իրան հակամարտության ազդեցությունը Հարավային Կովկասի վրա. VOA

Լուրեր

28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
Բոլորը

Իրան-ԱՄՆ հարաբերությունների լարվածությունն իր անմիջական ազդեցությունն է թողնում տարածաշրջանի երկրների, այդ թվում Հայաստանի վրա. գրում է VOA-ն:

Վերջերս Վաշինգտոն այցելած Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ տարածաշրջանում առկա լարվածությունը ԱՄՆ-Իրան հարաբերություններում բացասաբար է անդրադառնում Հայաստանի տնտեսության վրա: Նա կոչ էր արել Միացյալ Նահանգներին ճնշումներ չկիրառել Հայաստանի վրա Իրանի հարցում:

Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի ավագ վերլուծաբան Բեհնամ Բեն Թալեբլուի կարծիքով Իրանի հետ Հայաստանի սերտ քաղաքական եւ տնտեսական համագործակցության վրա աչք փակելը կհակասեր Իրանի դեմ իրականացվող «առավելագույն ճնշման» ամերիկյան քաղաքականությանը: Ըստ վերլուծաբանի՝ երբեմն ԱՄՆ ըմբռնումով է մոտենում տարածաշրջանի այն երկրների բնակչության կարիքներին, որոնք կախված են իրանական էներգակիրներից: Նրանց արտոնություններ տրամադրելը, ըստ փորձագետի, քաղաքական խնդիր է:

«Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է այլընտրանքներ առաջարկել տարածաշրջանի երկրներին, որպեսզի փոխարինեն Իրանի կողմից մատակարարվող ապրանքները՝ լինի Իրաքում, Հայաստանում կամ որեւէ այլ տեղ»,- ասում է Թալեբլուին:

Իր հերթին, Ադրբեջանոմ ԱՄՆ նախիին դեսպան, վերլուծաբան Ռիչարդ Կազլյարիչը վստահ է, որ Վաշինգտոնը կշարունակի պատժամիջոցների միջոցով ճնշումների ենթարկել Թեհրանին՝ փորձելով նաև ստանալ այլ երկրների աջակցությունն այս հարցում:

«Հայտնի չէ, թե ինչ լրացուցիչ պատժամիջոցներ են նախատեսվում: Իմ կարծիքով դրանք կվերաբերեն ավելի շատ ֆինանսական սեկտորին, ուստի եթե Հարավային Կովկասի երկրներն առնչվում են իրանական բանկային համկարգին, ապա դա կլինի խնդրահարույց»,- ընդգծում է նախկին դեսպանը:

Կազլյարիչը համամիտ է, որ ԱՄՆ-Իրան զարգացումները խնդրահարույց են Հարավային Կովկասի երկրների և մասնավորապես Հայաստանի համար: Սակայն, ըստ դեսպանի, Երևանը, որը գազ է ներկրում Իրանից, չի կարող որևէ կերպ փոխարինել այն ամերիկյան հեղուկ գազով: Նա ընդգծում է՝ շատ բան կախված է, թե ինչպես է ամերիկյան կողմը տրամադրված պատժամիջոցներում արտոնությունների հարցին:

Նախկին դեսպանը քիչ հավանական է համարում պատերազմը ԱՄՆ և Իրանի միջև, սակայն իրավիճակը կարող է արագ դուրս գալ վերահսկողությունից հատկապես իրանական կողմի հետագա ագրեսիվ քայլերի արդյունքում:

«Չեմ կարծում, որ որևէ մեկը ամերիկյան ռազմական վերնախավում, Կոնգրեսում կամ անգամ ինքը Թրամփը ցանկանում են մեկ այլ ռազմական հակամարտություն Մերձավոր Արևելքում»,- ասում է դեսպան Կազլյարիչը:

Այս կարծիքը կիսում է նաև Բեն Թալեբլուին, ով իրավիճակը բնութագրում է որպես կողմերի միջև կամքի դրսևորման մրցավազք:

«Իրավիճակը միանշանակ թեժանում է, սակայն, երկու կողմերն էլ ցանկանում են խուսափել պատերազմից: Հենց այդ պատճառով են նրանք շարունակում այս անուղղակի «կամքի մրցույթը»,- ընդգծում է Բեն Թալեբլուին:

Փորձագետները շեշտում են՝ բոլոր զարգացումներն ընթանում են Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցում: Ռազմական գործողությունների դեպքում քիչ հավանական է, որ բախումներն ԱՄՆ ու Իրանի միջև ընդգրկեն Հարավային Կովկասի երկրները: