Մենք այս խաղերով ի լուր աշխարհին մեկ անգամ ևս հայտարարելու ենք մեր հաստատակամության և անշեղ ուղու մասին. Արցախի նախագահ

Լուրեր

10.06.2026 | 10:20
ԵՄ-ն Հայաստանում նորաստեղծ առաքելության ղեկավարի է նշանակել
10.06.2026 | 10:00
2025 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներն ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
10.06.2026 | 09:46
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 10-ի դրությամբ
10.06.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը
ԱՀ-ում կայանալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերը նպաստելու են Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը:
«Արցախպրես»-ի  թղթակցի    հաղորդմամբ՝  Արցախում կայանալիք Համահայկական  7-րդ ամառային խաղերի  սպասարկման աշխատանքներում ներգրավված պատասխանատուների   հետ  հանդիպման  ժամանակ  այս  մասին    այսօր՝  հուլիսի  26-ին, ասել է ԱՀ  նախագահ  Բակո  Սահակյանը:
Խոսելով  կայանալիք   խաղերից՝  Նախագահը  նշել   է, որ  Համահայկական   խաղերի  ծրագրի  շրջանակներում  կազմակերպվելու  են   այցելություններ  դեպի    Արցախի  տեսարժան  վայրեր:
«Մեր  հայրենակիցները  հնարավորություն  կունենան   ծանոթանալու    Արցախի  պատմամշակութային  վայրերին: Համահայկական   7-րդ  ամառային  խաղերը  ոգևորությամբ   է  ընդունվելու   հայ  ժողովրդի  կողմից: Մենք  այս  խաղերով  ի  լուր  աշխարհին  մեկ  անգամ  ևս  հայտարարելու  ենք  մեր  հաստատակամության  և   անշեղ  ուղու  մասին: Մեր  հավաքական  ուժի  գործադրմամբ  մեկ  անգամ  ևս իմաստավորելու ենք  մեր  հայրենիքի  պաշտպանների  ծառայությունը»,- մասնավորապես  ասել  է   Բ. Սահակյանը: