Պատգամավորները քաղաքական գնահատականի մասին՝ ինչո՞ւ է ուշանում այն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
Բոլորը

«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քաղաքական գնահատական չի տալիս նախորդների գործունեությանը այն պարզ պատճառով, որ Հանրապետականի գոյությունը չափազանց կարևոր է նրա համար»,- կարծում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը․ «Հենց Հանրապետական կուսակցության հետ մշտապես գտնվելը այսպիսի դիմակայության մեջ իշխանության համար շահեկան պայմաններ է ստեղծում, որովհետև, բնականաբար, երբ քո հիմնական օպոնենտը ոչ թե քո ապագան է, այլ՝ անցյալը, դու մշտապես հաղթող ես դուրս գալիս»։

Ընդդիմադիր պատգամավորն սպասում էր, որ նոր իշխանությունների առաջին գործերից մեկը պիտի լիներ հենց քաղաքական գնահատական տալը, բայց դա տեղի չունեցավ։ Նա հիշեցնում է, որ խորհրդարանի ընտրություններում ժողովուրդն իր քաղաքական գնահատականը տվեց մերժելով այդ կուսակցության մուտքը խորհրդարան, մինչդեռ իշխանության գնահատականն ուշանում է։

«Իշխանությունները դժվարանում են այսօր քաղաքական գնահատական տալ նախկին ռեժիմին, որովհետև նաև չի փոխվել այսօր Հայաստանում տնտեսության բազիսը, տնտեսության հիմքը, որովհետև այն շարունակում է մնալ նախկին քրեաօլիգարխիայի կոնցեպտի կամ հայեցակարգի տիրույթում։ Եվ էստեղ բավականին խնդրահարույց հարցեր կարող են առաջանալ՝ եթե այդ գնահատականը տրվի, ի՞նչ պետք է անեն նրանց հետ, որոնք այսօր պատասխանատու են տնտեսության շատ ու շատ ոլորտների համար»,- հարցադրում է անում ընդդիմադիր պատգամավորը։

Նա կարծում է, որ հեղափոխությունից հետո տեղի ունեցավ մի բան, որն իշխանություններին մինչև հիմա խանգարում է քաղաքական գնահատական տալ անցյալին՝ իշխանությունները որոշ համաձայնության եկան նախորդների հենարան քրեաօլիգարխիայի հետ․ «Այդ գործընթացները, որոնք տեղի ունեցան հեղափոխությունից անմիջապես հետո ԱԱԾ-ում՝ տարբերն կալիբրի օլիգարխներ հրավիրվեցին հարցաքննության և իրենց թալանածի վերաբերյալ որոշակի տեղեկությունների հիման վրա ինչ-որ գումարներ նվիրաբերեցին պետությանը, որոնք պետությունն իր հայեցողությամբ տնօրինելու որոշումներ կայացրեց։ Դա ամենևին չպիտի լիներ այն վարձը, որ նրանք պիտի վճարեին, այն ինդուլգենցիան, որի դիմաց այլևս նրանք որևէ պարտք չպիտի զգային Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ»։

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը քաղաքական մշակույթի արտահայտություն է համարում քաղաքական գնահատականը, մասնավորապես, ըստ նրա, հիմա իրավիճակն իսկապես տարօրինակ է՝ իշխանությունն ընտրողական մոտեցում ունի նախկինների հանդեպ՝ ոմանց հանդուրժում է, ոմանց՝ ոչ։

«Ինչո՞ւ է արդարադատությունը իրենց բնութագրմամբ նախկին հանցավոր ռեժիմի հանդեպ ընտրովի՝ ինչո՞ւ է մեկը արտոնյալ, ով եղել է պաշտոնյա և չի ունեցել երբևէ բիզնես, բայց իրեն կարող է թույլ տալ, ասենք, եվրոպաներում գնել գործարաններ, իսկ հիմա շքեղ ապրել Երևանում, ազատ շրջել Երևանի փողոցներում։ Ինչո՞ւ մեկը, որ եղել է, ասենք, համայնքային պաշտոնյա, սեփականաշնորհել է ըստ մամուլի հրապարակումների կրկին Երևանի կեսը և հիմա որևէ պատասխանատվության չի ենթարկվում։ Հիմա էդ քաղաքական գնահատականը պիտի տա խորհրդարանական մեծամասնությունը»,- պնդում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

Պատգամավորը կասկածում է, որ քաղաքական գնահատականի մասով «Իմ քայլը» խմբակցությունում կա միասնական դիրքորոշում․ «Ես վստահ կարող եմ ասել, որ, ինչպես բոլոր հարցերի վերաբերյալ իրենք չունեն մեկ միասնական դիրքորոշում, կլինի դա վեթինգ, կլինի դա անցումային արդարադատությունը, կլինի դա Ստամբուլյան կոնվենցիան, այդ թվում  նաև այս հարցի վերաբերյալ երևի վստահաբար 88-ի մեջ կա մոտավորապես 8900 տարբեր մոտեցում»։

Իշխանական պատգամավոր Արմեն Փամբուխչյանը նույնիսկ զարմանում է՝ գրեթե ամեն օր մենք քաղաքական գնահատական ենք տալիս նախկինների գործունեությանը։

«Այո, համաձայն եմ, փաստաթղթավորված գնահատական չի տրվել, բայց դա քննարկելի է, ես կարծում եմ, որ պետք է լուրջ հաշվարկներ անել փաստաթղթայինի մասով, քանի որ մենք ամեն օր տալիս ենք այդ գնահատականները»,- ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Փամբուխչյանը։

Սակայն, ըստ պատգամավորի, հիմնական քաղաքական գնահատականը տրվել է, և ժողովուրդը գիտի, թե երբ է տրվել այն․ «Ժողովուրդը շատ լավ հասկանում է, որ հենց հեղափոխությունն էր այդ գնահատականը»։

Այնուամենայնիվ, պատգամավորը չի ասում, թե միասնական քաղաքական գնահատական չի լինելու։ Ուղղակի խմբակցությունը դեռ որևէ որոշում չունի։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան