Մեկ աշխատակից ունեցող ՍՊԸ-ն Երևանի քաղաքապետարանին  24,7 մլն դրամի ծառայություն է մատուցել. կառույցները համագործակցում են Տարոն Մարգարյանի ժամանակներից

Լուրեր

06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հուլիսի 12-ին  Ազգային ժողովի այգում  տեղի ունեցած «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի 1 ժամ 10 րոպե տևողությամբ  համերգի համար Երևանի համայնքային բյուջեից վճարվել է 24 միլիոն 750 հազար դրամ: Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան փոխանցում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ծառայությունները մատուցել է «Լայթ Լայֆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Մատակարարը թեև ընտրվել է մրցութային կարգով, բայց քաղաքապետարանից փոխանցված տեղեկատվության համաձայն՝ հայտարարված մրցույթին միայն «Լայթ Լայֆ» ՍՊԸ-ն է մասնակցել: Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ այս կազմակերպության միակ հիմնադիրը Արամ Թումանյանն է:

«Լայթ Լայֆ» ՍՊԸ-ն Երևանի քաղաքապետարանին հաճախակի է ծառայություններ մատուցում՝ սկսած Տարոն Մարգարյանի ժամանակներից: Մասնավորապես, գնումների համակարգի բաց աղբյուրներից Factor.am-ին հայտնի դարձավ, որ այս կազմակերպությունը 3 մլն 5 հազար դրամի շրջանակներում քաղաքապետարանին ծառայություններ է մատակարարել նախորդ տարվա մայիսին կնքված պայմանագրով՝ «Համով-հոտով Երևան» փառատոնի շրջանակներում:

«Լայթ Լայֆ» ՍՊԸ-ն Երևանի քաղաքապետարանին ևս մեկ ծառայություն է մատուցել 2018-ի ամռանը՝ «Երևան ՏԱՐԱԶ ֆեստ» միջոցառման շրջանակներում, որի արժեքը կազմել է 7 մլն դրամ:

Այս տարի «Լայթ Լայֆ» ՍՊԸ-ն 5 մլն դրամի ծառայություններ է մատուցել նաև Պաշտպանության նախարարությանը՝ 2019 թվականի մարտի 5-ին Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակի միջոցառման շրջանակներում:

Ի դեպ, այս ՍՊԸ-ն, որը միլիոնների ծառայություններ է մատուցում, ունի գրանցված ընդամենը մեկ աշխատակից: Այս մասին է վկայում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ընկերության կատարած փոխանցման չափը։ Այս տարվա մայիսին «Լայթ Լայֆ» ՍՊԸ-ն հիմնադրամին փոխանցել է ընդամենը 1000 դրամ, իսկ ապրիլին՝ 3000 դրամ: Հունիս և հուլիս ամիսներին վճարումներ չկան կատարված:

«Լայթ Լայֆ» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Թումանյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ արդյոք ՍՊԸ-ն մեկ աշխատակից ունի,  և, եթե այո,  այդ մեկ աշխատակցով  ինչպես են կարողանում միլիոնների ծառայություններ մատուցել, պատասխանեց. «Ներգրավում ենք պայմանագրային աշխատողների, քանի որ մեր աշխատանքը ստաբիլ չէ, ամռանն է ակտիվանում,  դրա համար աշխատողներին ներգրավում ենք այս ամիսներին: Ես հիմա չգիտեմ, թե մեր ՍՊԸ-ում քանի հոգի է գրանցված, մի քանի հոգի պետք է լինի, չեմ կարող ստույգ թիվն ասել»:

Մեր հիշեցմանը, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին մայիս ամսվա համար ընդամենը 1000 դրամ է փոխանցվել, Արամ Թումանյանը արձագանքեց. «Ուրեմն մեկ աշխատող ունենք, այս պահին միայն ես եմ»:

Նարեկ Կիրակոսյան