ՍԱՊԾ-ն հերքում է ֆերմերի տեղեկությունն այն մասին, որ Վայոց ձորի մարզում բրուցելյոզով հիվանդ կենդանիներ են հայտնաբերվել

Լուրեր

08.06.2026 | 07:35
Ամփոփվել են 1382 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:28
Ամփոփվել են 1363 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:48
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
08.06.2026 | 06:41
Ամփոփվել են 1283 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:12
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
08.06.2026 | 04:29
Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման․ «Հայաստան» դաշինք
08.06.2026 | 04:12
Մենք շարունակում ենք մեր հարաբերությունները սերտացնել ԵՄ-ի հետ և նաև զարգացնել ՌԴ-ի և ԵՏՄ-ի հետ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 04:08
Դեմքերի արտահայտություններից արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում․ Սամվել Կարապետյան
08.06.2026 | 04:01
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հակասահմանադրական է․ Արման Թաթոյան
08.06.2026 | 03:53
Քոչարյանը նստելու ա, Ծառուկյանը նստելու ա, Կարապետյանը նստելու ա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:45
Ես բացառում եմ, որ ՔՊ-ն ընտրակեղծարարության մեջ ներգրավված լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:37
ՀՀ-ն պատրաստ չէ լինել ԵՄ անդամ, մեր նպատակը ԵՄ ստանդարտներին համապատասխանելն է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:27
Ես կանխատեսում եմ միլիարդների ներդրումային հոսքեր և տնտեսական վերելք ՀՀ-ում. Փաշինյան
08.06.2026 | 03:19
Հետընտրական զարգացումները բացառում եմ, ոչ մի պրոցես չի լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:03
ՀՀ քաղաքացիները քվեարկել են խաղաղության համար. հուսով եմ, որ պիտի դրական ազդակներ լինեն Թուրքիայից և Ադրբեջանից. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունից տեղեկացնում են, որ 2019թ. հուլիսի 22-ին լրագրողներին ասուլիսի հրավիրած ֆերմեր Տիգրան Եղոյանը բարձրաձայնել և իբրև իրականություն է ներկայացրել «փաստեր», որոնք չեն համապատասխանում իրականությանը:

Այսպես՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների իրականացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Վայոց Ձորի մարզում բրուցելոզով հիվանդ կենդանիներ հայտնաբերվել են հիմնականում Քարագլուխ բնակավայրում և Գնիշիկ բնակավայրի միայն մեկ ընտանիքում: Քարագլուխ բնակավայրում կատարվել են մանր և խոշոր եղջերավոր կենդանիների ամբողջ գլխաքանակի բազմակի ստուգումներ՝ 5 անգամ ստուգվել են մանր եղջերավոր կենդանիները, 3 անգամ խոշոր եղջերավորները, թեև պետպատվերով նախատեսված են ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի համապատասխանաբար տարեկան երկու և մեկ անգամյա ստուգումներ:

2019թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ Վայոց Ձորի մարզում ստուգվել է 11140 գլուխ մանր և 9690 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի: Արդյունքում գրանցվել է բրուցելոզով հիվանդ՝ համապատասխանաբար 146 և 60 գլուխ կենդանի, որը կազմում է մարզի ընդհանուր անասնագլխաքանակի (14800 գլուխ) ընդամենը 1.3 տոկոսը (հիվանդ կենդանիները ենթարկվել են սպանդի):

Ի գիտություն

Բրուցելոզի հարուցիչը 60 աստիճան և ավելի եփելու դեպքում ոչնչանում էջերմային մշակումից հետո միսը դառնում էանվտանգ:

Ընդհանուր առմամբ հանրապետությունում 2019թ. առաջին կիսամյակին ստուգված խոշոր եղջերավոր 281764 գլուխ կենդանիներից միայն 1813-ի, այսինքն՝ 0,64%-ի, մոտ է հայտնաբերվել բրուցելոզ, իսկ մանր եղջերավոր կենդանիներից՝ ընդամենը 1.04%-ի մոտ (222546-ը 2318-ը): Սա նշանակում է, որ 50% վարակվածության մասին խոսելն ապատեղեկատվություն է, հանրապետությունում այդ թիվը չի գերազանցել 3%: Տարվա վերջին կներկայացվի առավել ամբողջական պատկեր:

Ի դեպ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայություններիկենտրոն» ՊՈԱԿի Վայոց Ձորի մարզային մասնաճյուղի կողմից ֆերմերներին անվճար տրամադրվում ենախտահանիչներ՝ անասնագոմերիինչպես նաև սպանդի տարածքների ընթացիկ և վերջնական ախտահանությունկատարելու նպատակով:

Ֆերմերի հայտարարությունը, թե Քարագլուխ համայնքում բրուցելոզով հիվանդ է 38 քաղաքացի, նույնպես իրականությանը չի համապատասխանում: Այդ համայնքում հիվանդ է երեք մարդ, որոնք նույն ընտանիքի անդամներ են:

ՍԱՏՄ վերահսկողության շրջանակներում բազմիցս հայտնաբերվել է ոչ պատշաճ մսեղիք՝ ձիու կամ անասնաբուժասանիտարական փորձաքննություն չանցած միս: Խնդիրը համակարգային լուծում է պահանջում, որի ուղղությամբ քայլեր արդեն արվում են: Կենդանիների տեղաշարժն ու հիվանդություններն ամբողջությամբ վերահսկելի կլինեն, երբ կհամարակալվեն բոլոր կենդանիները (ծրագիրն արդեն ներկայացված է և շուտով կմեկնարկի) և անցում կլինի 100 տոկոսանոց սպանդանոցային մորթի (2019թ. oգոստոսի 1-ից` հանրային սննդի ողջ ցանցում, իսկ 2020թ. հունվարի 15-ից՝ իրացման ողջ շուկայում պետք է իրացվի միայն սպանդանոցային ծագման թարմ միս): Իսկ այս պահին հանրապետության տարածքում իրականացվում է մսի շուկայի վերահսկողություն (Գյումրի, Արթիկ, Կապան, Մեղրի):

Ֆերմերի կողմից նաև հրապարակվել է կոնկրետ ապատեղեկատվություն անասնաբուժական թուրքական դեղերի և Վիետնամից ներմուծվող անորակ խոզի մսի ներմուծման վերաբերյալ: Հայաստանում անասնաբուժական թուրքական դեղերչեն վաճառվումՎիետնամից խոզի միս չի ներմուծվում:

Ֆերմերն անջատել է հեռախոսը և չի պատասխանում մեր զանգերին, ուստի «ծանոթ մսավաճառի» և սատկած ձիու մսի վաճառքի մասին իր հայտարարությունը ճշտել չի հաջողվել: Այդ տեղեկատվության հավաստիությունը կփորձենք պարզել իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ: