Հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող կանայք նույնպես պարգևատրում կստանան

Լուրեր

18.12.2025 | 01:35
Տհաճ միջադեպ՝ Արման Ծառուկյանի մենամարտի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 01:18
ACBJJ 20․ Արման Ծառուկյանի մրցակիցը հանձնվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:55
ՊՍԺ-ն՝ Միջմայրցամաքային գավաթի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:30
ՌԴ-ն երկրորդ անգամ է հայտարարել Կուպյանսկի նկատմամբ վերահսկողության մասին
17.12.2025 | 23:17
ԵՄ-ն կոչ է անում Թբիլիսիին ազատ արձակել անօրինական ձերբակալվածներին
17.12.2025 | 23:03
Պուտինը հայտարարել է «պատմական հողերը» ռազմական ճանապարհով գրավելու իր մտադրության մասին
17.12.2025 | 22:56
ՀՀ ՊՆ-ն և Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Երևանում անցկացրել են «Ռիսկ, բարեփոխում և դիմակայունություն» համաժողովը
17.12.2025 | 22:50
Ամանորյա գնումները՝ մեկ վայրում հատուկ զեղչերով․ բացվել է Big Christmas Market with Coca-Cola-ն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 22:43
Ռուսաստանի դեսպանին կանչել են Տաջիկստանի ԱԳՆ
17.12.2025 | 22:29
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.12.2025 | 22:17
Ադրբեջանի Մեջլիսի ղեկավարը ՀՀ-ԵՄ փաստաթղթից է դժգոհել ԵՄ դեսպանին
17.12.2025 | 22:03
Երևանում Opel մակնիշի ավտոմեքենա է այրվել
17.12.2025 | 21:49
Լավրովն ու Արաղչին քննարկել են Հյուսիս-Հարավի համար ռազմավարական Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը
17.12.2025 | 21:35
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
17.12.2025 | 21:22
Արագածոտնի թեմը վաղվա պատարագը տեղափոխում է Մայր Աթոռ. այն կկայանա նույն ժամին, ինչ 10 եպիսկոպոսների հայտարարած հավաքն է
Բոլորը

Պետական իշխանության մարմիններում պարգևատրման կարգում կկատարվի փոփոխություն, որը թույլ կտա հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող անձանց պարգևատրումներ ստանալ:

Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված էր Կառավարության հուլիսի 25-ի նիստում՝ չզեկուցվող հարցերի շարքում։

Ըստ որոշման հիմնավորման՝  նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով հղիության և ծննդաբերության արձակուրդի մեջ գտնվող աշխատողների՝ տվյալ կիսամյակի ընթացքում աշխատած ժամանակահատվածը:

Կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշման համաձայն՝ պետական ծառայողը պարգևատրվում է, եթե նրա կատարողականի կիսամյակային գնահատականը դրական է, և նա այդ կիսամյակում աշխատել է վեց ամիս` ներառյալ ամենամյա և (կամ) չվճարվող արձակուրդի, հղիության և ծննդաբերության արձակուրդի, ժամանակավոր անաշխատունակության, վերապատրաստման, գործուղման ժամանակահատվածները:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հղիության և ծննդաբերության արձակուրդի մեջ գտնվող աշխատակիցները հաշվետու ժամանակահատվածում աշխատել են նշված ժամանակահատվածի մեծ մասը, սակայն աշխատանքների ամփոփման ժամանակ գտնվում են հղիության ևծննդաբերության արձակուրդի մեջ, չեն կարող օգտվել օրենքով սահմանված պարգևատրումից՝ անհրաժեշտություն է առաջացել որոշման մեջ նախատեսել սույն կարգավորումը:

Աղավնի Սուքիասյան