Վանաձորում քաղաքացիները չեն կարողանում ավտոմեքենաները գրանցել

Լուրեր

07.06.2026 | 11:24
Էհ, հանուն Հայաստանի Հանրապետության. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քվեարկեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:20
50%-ից ավելի են խորհրդարան անցնելու մեր շանսերը. Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:14
Էլինա Ավանեսյանը պարտվել է կիսաեզրափակիչում
07.06.2026 | 11:07
Ֆրանսիայում ասում էին` ՌԴ-ից կապվել և ճնշում են գործադրել` գալ և կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկել. Զարեհ Սինանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:02
Արման Թաթոյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 11:00
Գուրգեն Սիմոնյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:58
Ոստիկանությունը կոչ է անում «Գինու օրեր»-ի միջադեպին քաղաքական ենթատեքստ չտալ
07.06.2026 | 10:51
Ինչպես պետք է քվեարկել. ներկայացնում է 9/23 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:44
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի քվեարկությունը. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:42
Գրիչ չի կարելի օգտագործել. եթե նշում եղավ, քվեաթերթիկն անվավեր կհամարվի. Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:38
Գիշերը ձերբակալված հանձնաժողովի քարտուղարն ու նախագահները Գյումրիի տեղամասերից են
07.06.2026 | 10:34
Քվեարկեցինք, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը. Գարեգին Բ կաթողիկոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:16
Գործարարը Չինաստանից Մոսկվայով վերադառնալուց հետո ծանուցագիր է ստացել վարժական հավաքների մասնակցելու վերաբերյալ
07.06.2026 | 10:12
Գարեգին Բ-ն քվեարկում է. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:03
Նիկոլ Փաշինյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Արդեն 24 ժամից ավելի է՝ ՀՀ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության Վանաձորի հաշվառման քննական բաժանմունքում հերթեր են գոյացած: Պատճառն այն է, որ քաղաքացիները չեն կարողանում գրանցել մեքենաները:

«3 օր է՝ գալիս ու գնում եմ: Էսօր էլ առավոտ ժամը 9-ից այստեղ եմ: Թե ինչի ա վառել, չգիտեմ, բայց էս ժողովրդին էսքան բերել են, կանգնեցրել: Ասում են՝ ԱՊՊԱ-ի կապը չկա, սերվեր ա վառել, եսիմ ինչ է եղել: Ում էլ հարցնենք, բոլորիս համար դժվարություն է: Բոլոր հարցերս կարգավորված է, մնացել է ստանալը, դա էլ չեն կարողանում կարգավորեն»,- ասում է Տաշիր քաղաքի բնակիչ Արմենը:

Նույն խնդրի առջև բազմաթիվ քաղաքացիներ են կանգնել: Վանաձորի բնակիչ Ռոբերտն ասում է. «Ոստիկանության աշխատողները գործերը շուտ արել, վերջացրել են, հիմա սպասում ենք ԱՊՊԱ-ին, որ համարները տան, առանց դրա համար չեն տալիս: Ասում եմ՝ մեքենան վերցնում եմ գնամ, ասում են՝ վերցրեք, բայց, եթե բռնեն, մենք պատասխանատու չենք: Հիմա ի՞նչ անենք, ես չգիտեմ, թե ով է պատասխանատուն, բայց ինչ-որ մեկը պետք է, չէ՞, որ կարգավորեն»:

Խնդրի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ ապահովագրական ընկերություններից: «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Վահե Կռոյանն ասաց, որ նման խնդիր էլի եղել է, սակայն շատ արագ կարգավորվել է:

«Ապահովագրական ընկերությունները հարցի հետ կապ չունեն, խնդիրը Ոստիկանության բազայից է, սերվերի հետ կապված խնդիր է եղել: Երեկ ժամը 5-ից մինչև այսօր ոչ մի ընկերություն չի կարողանում պայմանագիր կնքել: Ծրագրի հետ է կապված խնդիրը, այդ մասին շատ է խոսվել, ապահովագրական ընկերությունները լուրջ գումարներ են հատկացնում այդ ծրագրի համար, բայց այս 2 օրվա ընթացքում մենք միլիոնավոր դրամների վնաս կրեցինք: Բացի այդ՝ հենց հիմա գրանցման տեղում հերթեր են, բավականին օտարերկրա քաղաքացիներ կան, որ պետք է երկրից դուրս գան, չեն կարողանում: Գրանցումը կատարել են, բայց մինչև ապահովագրական պայմանագիր չունենան, չեն կարողանա մեքենան վերցնել ու երկրից հեռանալ»,- ասաց Վահե Կռոյանը:

ՀՀ Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ խնդիրն առաջիկայում կկարգավորվի. «Տեխնիկական խնդիր է առաջացել՝ կապուղիների հետ կապված: Այս պահին մասնագետների խումբը տեղում աշխատում է: Կարծում եմ՝ մինչ վաղն առավոտյան հարցը կկարգավորվի»:

Տաթևիկ Ղազարյան