Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռոբերտ Մորգենթաուի մահվան կապակցությամբ

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռոբերտ Մորգենթաուի մահվան կապակցությամբ.

«Սիրելի Մորգենթաու ընտանիք,

Խոր ցավով տեղեկացա հայ ժողովրդի մեծ բարեկամ, դեսպան Հենրի Մորգենթաուի արժանավոր թոռան` Ռոբերտ Մորգենթաուի մահվան մասին:

Որպես մեծ հայրենասեր, պատերազմի վետերան, իրավունքի ոլորտի առաջատար մասնագետ ու մարդու իրավունքների պաշտպան` պարոն Մորգենթաուն մշտապես վայելել է բոլորի սերն ու հարգանքը: Իր աշխատասիրությամբ, հարազատ քաղաքին՝ Նյու Յորքին, ծառայելու ու մարդկանց օգնելու աննկուն պատրաստակամությամբ, ամենաբարդ իրավական խնդիրներին լավագույն լուծումներ տալու իր կարողությամբ նա վառ օրինակ է հանդիսացել իրավաբանների մի քանի սերունդների համար:

Ճակատագրի բերումով Մորգենթաուների ընտանիքը մեկ դարից ավելի կապված է մեր ժողովրդի հետ: Մենք երախտապարտ ենք ձեր ընտանիքին Հայոց ցեղասպանության տարիներին մեր ժողովրդին աջակցելու, ցեղասպանությունը վերապրածներին փրկության ձեռք մեկնելու, այդ ոճրագործության մասին միջազգային իրազեկում ապահովելու ու ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերի համար: Դեսպան Հենրի Մորգենթաուի անունը ոսկե տառերով է գրված հայ ժողովրդի պատմության էջերում, առանց ում այդ մութ շրջանի բազում դրվագներ թերևս անհայտ մնային մարդկությանը: Որպես իր պապի և հոր արժանի զավակ ու հետևորդ` պարոն Ռոբերտ Մորգենթաուն նրանց գործի շարունակողն էր ու հպարտ էր հայ ժողովրդի հետ իր ընտանիքի ունեցած սերտ կապերով:

Այս ծանր պահին խորին ցավակցություն եմ հայտնում ձեր ողջ ընտանիքին, հարազատներին ու ընկերներին: Պարոն Մորգենթաուի լուսավոր հիշատակը մշտապես վառ կմնա հայ ժողովրդի սրտում»,- ասված է հաղորդագրությունում: