Ստամբուլում Վանի Սուրբ Խաչ հայկական եկեղեցու լուսանկարների ցուցահանդես է կազմակերպվել

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Ստամբուլում կազմակերպվել է Վանի Աղթամար կղզու և Սուրբ Խաչ հայկական եկեղեցու լուսանկարների ցուցահանդես: Այն մասն է կազմում Թուրքիայի նախագահականի հովանավորությամբ իրականացվող մշակութային նախագծի, որի նպատակը երկիրը միջազգային ասպարեզում ներկայացնելն է. գրում է ermenihaber-ը:

Ցուցահանդեսի բացումը նշանավորվել է Թոփքափը պալատի թանգարանին կից գտնվող Սուրբ Իրինայի եկեղեցում կազմակերպված միջոցառմամբ: Արարողությանը ներկա են գտնվել Թուրքիայի նախագահականի ներկայացուցիչներ, Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Վանի նահանգապետ Մեհմեթ Էմին Բիլմեզը, ցուցահանդեսի լուսանկարների հեղինակ, լուսանկարիչ Իզզեթ Քերիբարը:

Միջոցառման ընթացքում նախ Սուրբ Խաչ եկեղեցու մասին պատմող վավերագրական ֆիլմ է ցուցադրվել, ապա ընթերցվել  է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձը: Այնուհետև ելույթ է ունեցել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: «Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցին 1100 տարվա պատմություն է թողել թիկունքում և  շարունակում է իր ընթացքը դեպի հազարամյակներ: Այս միջոցառումը շատ ավելին է, քան սովորական լուսանկարների ցուցահանդես: Սա միջազգային ասպարեզում ճանաչում ապահովելուն ուղղված ավելի մեծ նախագծի մի մասն է: Աշխարհը պետք է ավելի մոտիկից ճանաչի մեր երկրի մշակութային և քաղաքակրթական հարստությունները: Պատմությունն այս տարածաշրջանում է սկսվել և մեր ժողովրդի արմատները թաղված են այս հողերում», – իր խոսքում նշել է Մաշալյանը:

Միջոցառման շրջանակներում տպագրվել է Սուրբ Խաչ հայկական եկեղեցու պատմությունն ու  ճարտարապետությունը մանրամասն նկարագրող գիրք, որում նաև բազմաթիվ լուսանկարներ են տեղ գտել: Բացի այդ՝ www.akdamarkilisesi.gov.tr  հասցեով գործարկվել է կղզու և եկեղեցու մասին պատմող եռալեզու կայք՝ հայերեն, թուրքերեն և անգլերեն: