Գյումրիում տեղի ունեցած  նռնակի պայթյունից աղբատարի վարորդը կորցրել է ձեռքի մատները

Լուրեր

07.06.2026 | 17:19
ՀՀ նախագահը քվեարկել է
07.06.2026 | 17:12
Բարձր ակտիվությունը պահպանվում է․ վերջին տվյալները՝ ԿԸՀ-ից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 17:08
Աբովյանում համատիրության նախագահը ձերբակալվել է քվեարկության գաղտնիությունը խախտելու կասկածանքով. ՔԿ
07.06.2026 | 17:03
Ռոման Աբրամովիչը Կիևում հանդիպել է Զելենսկիի հետ․ ԶԼՄ-ներ
07.06.2026 | 17:03
Իսրայելում տարբեր քաղաքներում կրակոցների հետևանքով մեկ մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
07.06.2026 | 16:54
Ահազանգեր կան, որ երեկոյան ժամերին հնարավոր են հոսաքանքազրկումներ, միգուցե կիբեռհարձակումներ. Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 16:46
Մոսկվան անընդհատ Երևանին ասել է, որ ԵՄ-ն վերածվել է ռազմաքաղաքական միության․ Օվերչուկ
07.06.2026 | 16:35
Ընտրական հանցագործությունների վերաբերյալ ապրիլից նախաձեռնվել է 117 քրեական վարույթ, հետապնդվում է 86 անձ. ՔԿ
07.06.2026 | 16:26
Մի ուժ չի կարողանալու իշխանություն ձևավորել. Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 16:21
Աննախադեպ ակտիվություն՝ վերջին 10 տարում․ Հայաստանն ընտրում է․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 16:12
Օրինաչափ է, երբ ՀՀ զինապարտ քաղաքացիներն իրենց պարտականությունները կատարեն հայրենիքի առաջ. Պապիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 16:09
Խուզարկություն՝ Գյումրիում «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ երեք մարդ է ձերբակալվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 16:05
Ձերբակալվել է գյումրեցի հանրային գործիչ Կարապետ Պողոսյանը
07.06.2026 | 15:55
Կիևը դիմել է ՄԱԳԱՏԷ-ին Չեռնոբոլիսի ԱԷԿ-ի միջուկային վառելիքի պահեստին ռուսական հարվածի հարցով
07.06.2026 | 15:51
Վախի մասին ընտրություն է․ չընտրեք ինձ՝ ադրբեջանցիները կգան, պատերազմ կլինի․ նվազում է վստահությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդեն տեղեկացրել ենք, որ նախօրեին Գյումրիում տեղի է ունեցել նռնակի պայթյուն։ Ոստիկանության Կումայրիի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «աջ դաստակի տարածում, պայթյունային վնասվածք, իրանի բազմաթիվ վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 44-ամյա մի տղամարդ։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբի ծառայողներին տղամարդը հայտնել է, որ ժամը 23-ի սահմաններում իր վարած «ԿամԱԶ» բեռնատարով Կոշտոյան փողոցի աղբը հավաքելու ժամանակ, աղբամանի մոտ գտել է նռնակի պայթուցիչ։

Բեռնատարի վարորդը 44-ամյա Արմեն Խանոյանն է, որը 2014թ-ից  աշխատում է Գյումրու կոմունալ ծառայությությում՝  աղբատարի վարորդ՝, դեպքն էլ տեղի է ունեցել աշխատանքային պարտականությունները կատարելիս։

Factor.am-ի հետ զրույցում Գյումրու քաղաքապետարանի ենթակայության «Գյումրու կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկի տնօրեն Վարդգես Սամսոնյանը նշեց, որ դեպքը կարելի է անզգուշություն որակել, քանի որ վարորդը չի իմացել, որ նռնակ է։

«Դե չի գիտակցել, որ նռնակ է, միայն ձողն է եղել, որը ամեն մարդ չգիտի, որ կարող է պայթել։ Վերցրել է ձեռքի մեջ՝ չգիտակցելով, որ պայթուցիկ է, ձեռքի մեջ բացվել է։ Մանրամասներին չեմ տիրապետում, նախաքննությունը ցույց կտա։ Ձեռքի մեջ է պայթյունը տեղի ունեցել։  Վիրահատել են , երկու մատը հեռացրել են, հնարավոր չի եղել փրկել արդյունքում, հիմա իր վիճակը լավ է, բուժման ընթացքի մեջ է»,- ասաց Վարդգես Սամսոնյանը։

Նա նաեւ հավաստիացրեց, որ աղբատարի վարորդը գիշերային  ժամին աշխատել է  իր ցանկությամբ, քանի որ անձնական խնդիրների պատճառով ցերեկը չի կարողացել աշխատել։

«Ինքը շատ լավ աշխատող է, իր պարտականությունները նորմալ կատարող։ Ինքը մի 10 օր, 7 օր խնդրել էր՝ ընտանեկան հարցեր ուներ ցերեկը աշխատելու հետ կապված, անձնական խնդիրներով պայմանավորված, մենք օրենքով սահմանված կարգով հրաման ենք տվել, որ 20։00-ից մինչև ժամը 02։00 աշխատի»,- ասաց Վարդգես Սամսոնյանը։

Նշենք, որ դեպքի առիթով կատարվում է քննություն, հանգամանքները պարզվում են։

Էմմա Չոբանյան