Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Ռուսաստանից կործանիչներ գնելու թեմային

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռուստահաղորդման ժամանակ պատասխանել է Ռուսաստանից կամ Չինաստանից ռազմական ինքնաթիռներ գնելու հավանականության մասին հարցին. գրում է ermenihaber-ը:

Նախարարն ընդգծել է, որ Թուրքիան շատ լուրջ է վերաբերվում իր ռազմարդյունաբերության զարգացման հարցին և դրա համար էլ երկրին անհրաժեշտ ուղղաթիռների, ինքնաթիռների, տանկերի և այլ ռազմական տեխնիկայի շուրջ 70 տոկոսը հենց տեղական արտադրության են:

Գալով ԱՄՆ-ից F-35 կործանիչներ գնելու հարցին՝ Չավուշօղլուն մասնավորապես ասել է. «F-35-ները նոր տեխնոլոգիաներով արտադրվող ինքնաթիռներ են: Այդ պատճառով էլ մենք այդ նախագծի մասնակիցը դարձանք: Մենք նախագծին մասնակցելու համար շուրջ 1.4 մլրդ դոլարի ներդրում ենք կատարել: Հետևաբար, մեր նպատակը այդ արտադրանքը ձեռք բերելն է: Բայց ենթադրենք, որ ամեն ինչ ամենավատ սցենարով ընթանա և մեզ F-35 չվաճառեն: Իսկ Թուրքիան ունի նոր սերդնի ինքնաթիռների կարիք, մինչև դրանք կարտադրի ինքնուրույն: Հետևաբար, ինչպես S-400-ների դեպքում եղավ, Թուրքիան պետք է իր կարիքները հոգալու համար այլ աղբյուրներ փնտրի: Դա մեր ամենաբնական իրավունքն է և ոչ ոք չի կարող դրա դեմ որևէ բան ասել»:

Նա նաև ընդգծել է, որ եթե ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառվեն, ապա Թուրքիան էլ կարող է պատասխան քայլերի դիմել: Ըստ Չավուշօղլուի՝ Թրամփը չի ցանկանում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել, քանի որ գիտակցում է, որ Թուքիային «Patriot»  համակարգեր վաճառելուց հրաժարված ԱՄՆ-ի նախկին և ներկա կառավարություներն էլ ունեն իրենց մեղքի բաժինը այն հարցում, որ, ի վերջո, Թուրքիան Ռուսաստանից է գնել S-400 ՀՕՊ համակարգերը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը երկար ժամանակ պահանջում էր Թուրքիայից հրաժարվել Ռուսաստանից S-400  ՀՕՊ համակարգեր գնելու մտադրությունից: Թուրքիան հրաժարվեց ենթարկվել ԱՄՆ-ի պահանջին, ինչի դիմաց ամերիկյան կողմը սպառնում էր պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ: