Գարեգին Բ-ն հյուրընկալել է Ավստրալիայի Նյու Սաութ Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Մայր աթոռի տեղեկատվական համակարգից տեղեկացնում են, որ հուլիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Ավստրալիայի Նյու Սաութ Ուելս նահանգի վարչապետ տիկ. Գլեդիս Բերեջիկլյանին:

«Հայոց Հայրապետը վերստին շնորհավորեց տիկին Բերեջիկլյանին ընտրություններում արձանագրած հաղթանակի կապակցությամբ` բարձր գնահատելով նրա գործունեությունը ի նպաստ Ավստրալիայի Նյու Սաութ Ուելս նահանգի և կարևոր դերակատարությունը հայ համայնքի կյանքում: Նորին Սրբությունը նաև գոհունակությամբ անդրադարձավ 2019թ. փետրվար ամսին Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմ կատարած հովվապետական այցի ընթացքում տիկ. Գլեդիս Բերեջիկլյանի կողմից ցուցաբերած ջերմ ընդունելությանը, ուրախությամբ փաստեց հայ համայնքի կյանքում տեղ գտած դրական փոփոխություններն ու առաջընթացը:

Տիկ. Գլեդիս Բերեջիկլյանն իր հերթին ուրախություն հայտնեց մասնավոր այցով Հայաստանում գտնվելու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելելու կապակցությամբ` մասնավորապես Նորին Սրբությանը ներկայացնելով այցից ստացած իր տպավորությունները:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և տիկ. Գլեդիս Բերեջիկլյանը խոսեցին Ավստրալիայի հայ համայնքի, սփյուռքի առջև ծառացած մարտահրավերների և հայապահպանության խնդիրների մասին: Անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի և Ավստրալիայի միջև հարաբերությունների ընդլայնման և համագործակցության զարգացման հեռանկարներին:

Հանդիպման ավարտին Ավստրալիայի Նյու Սաութ Ուելս նահանգի վարչապետը ծանոթացավ Միածնաէջ Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության աշխատանքների ընթացքին»,- ասված է հաղորդագրությունում: