Հաջողակ և ստեղծարար լինելու համար պետք է ունենալ գիտելիք. Արմեն Սարգսյանն այցելել է «UWC Դիլիջան» միջազգային քոլեջ

Լուրեր

07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
07.08.2026 | 20:52
Ուկրաինական անօդաչու նավակները հարձակվել են Յալթայի ափամերձ շենքի վրա, որտեղ ռեստորաններ են տեղակայված
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «UWC Դիլիջան» միջազգային քոլեջ: Վերջինս պաշտոնապես իր դռները բացել է 2014 թ. հոկտեմբերին՝ ընդունելով առաջին 94 ուսանողներին, դառնալով UWC շարժման 18 քոլեջներից մեկը և առաջին միջազգային գիշերօթիկ դպրոցը Հայաստանում։

«Նախագահը շրջել է դպրոցում, ծանոթացել ուսման ու հանգստի պայմաններին, հետաքրքրվել ուսումնական գործընթացի մանրամասներով: Նոր ուսումնական տարվանից ուսումնառությունը քոլեջների ցանցում սկսող Ռուսաստանից, Վրաստանից, ինչպես նաև Հայաստանից մի խումբ ուսանողներ Դիլիջանի քոլեջում մասնակցում են նախապատրաստական ճամբարի։ Նախագահը ջերմ ու անմիջական զրույց է ունեցել ուսանողների և շրջանավարտների հետ՝ մասնավորապես անդրադառնալով Հայաստանի զարգացման հեռանկարին ու տեսլականին։ «Հայաստանն առաջ մղելու համար պետք է ունենանք տեսլական: Իսկ սեփական երկրի համար տեսլական ունենալով՝ տեսլական ես ձևավորում նաև ողջ աշխարհի համար, հասկանում ես, թե ուր է շարժվում աշխարհը: Պետք է աշխարհի հետ լինել ներդաշնակ, գնալ աշխարհին համընթաց»,– ասել է Արմեն Սարգսյանը:

Նա ընդգծել է, որ պետք է ունենալ ծրագիր, ռազմավարություն և նպատակներին հասնելու ճանապարհային քարտեզ: «Մի բան հստակ է՝ Հայաստանի նման երկիրը պետք է լինի լավագույնն այն ամենի մեջ, ինչ անում է: Սա է ապագայի բանաձևը»,– ասել է Հանրապետության նախագահը:

Ուսանողների հետ զրույցում Արմեն Սարգսյանն անդրադարձել է նաև նոր աշխարհում գիտելիքներով զինված լինելու անհրաժեշտությանը: «Ձեր կյանքը բաղկացած է մի շարք հիանալի և, միաժամանակ, բարդ բաղադրիչներից: Հաջողակ և ստեղծարար լինելու համար պետք է ունենալ գիտելիք»,– նշել է նա: