Կրկին մեդալներ՝ դպրոցականների միջազգային օլիմպիադաներում

Լուրեր

10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ Մեծ Բրիտանիայի Բաթ քաղաքում հուլիսի 15-22-ն անցկացված Մաթեմատիկայի 60-րդ հոբելյանական միջազգային օլիմպիադայում, որին մասնակցում էր 112 երկրի 621 աշակերտ, հայ դպրոցականները նվաճել են 2 արծաթե, 1 բրոնզե մեդալներ, ինչպես նաև արժանացել 2 գովասանագրի:

«Մաղաքյան Գագիկ-Ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան-արծաթե մեդալ Փանոսյան Լյովա-Ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան-արծաթե մեդալ

Բաղդասարյան Նորայր-Ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան-բրոնզե մեդալ

Դիլանյան Վաչագան-Ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան-գովասանագիր Չթչյան Տիգրան-Ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան-գովասանագիր

Թիմի ղեկավարներ՝

Գոգյան Սմբատ-ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն որակավորման կոմիտե

Ասատրյան Գուրգեն-Հայաստանի պետական մանկավարժական համալսարան

Նշենք, որ Մաթեմատիկայի 1-ին միջազգային օլիմպիադան անցկացվել է 1959 թ․-ին։ Բոլոր մրցույթներն անցկացվում են երկու տեսական փուլերով։ Մրցույթին կարող է մասնակցել առավելագույնը 6 աշակերտ։ 2018 թ․-ի օլիմպիադայում, որն անցկացվել էր Ռումինիայում, մեր թիմն արժանացել էր 2 արծաթե և 4 բրոնզե մեդալների։

Հունգարիայի Սեգեդ քաղաքում հուլիսի 14-21-ն անցկացված Կենսաբանության 30-րդ հոբելյանական միջազգային օլիմպիադային, որին մասնակցում էր 72 երկրի 285 աշակերտ, մեր թիմը նվաճել է 1 բրոնզե մեդալ և 1 գովասանագիր:

Արեն Պետրոսյան-Կապանի թիվ 2 ավագ դպրոց, 12-րդ դասարան-բրոնզե մեդալ

Կուրղինյան Մհեր- Հերացի ավագ դպրոցի 11-րդ դասարան-գովասանագիր

Թիմը ղեկավարում էին կենսաբանության հանրապետական օլիմպիադայի նախագահ Գայանե Ղուկասյանը և անդամներ Սեդա Մարությանը, Մերի Հովսեփյանը, Արման Սիմոնյանը:

Բոլոր մրցույթներն անցկացվել են երկու փուլով՝ տեսական և փորձարարական։ Մրցույթին կարող էր մասնակցել առավելագույնը 4 աշակերտ։ Մասնակիցների աշխատանքները գնահատվել են միջազգային ներկայացուցչական հանձնաժողովի կողմից։ 2018թ․-ի օլիմպիադայում, որն անցկացվել էր Իրանի մայրաքաղաք Թեհրանում, մեր թիմն արժանացել էր մեկ գովասանագրի։

Հիշեցնենք, որ 2022թ․-ին Կենսաբանության միջազգային օլիմպիադան անցկացվելու է Հայաստանում։

 

Առջևում՝ Քիմիայի 51-րդ, Աստղագիտության և Աստղաֆիզիկայի 13-րդ և Ինֆորմատիկայի 26-րդ օլիմպիադաներն են»,- ասված է հաղորդագրությունում: