ՀՀ զորամասերից մեկում հայտնաբերվել է 19-ամյա զինծառայողի դի
Հայաստանի Հանրապետության ԶՈւ-երի զորամասերից մեկի մարտական դիրքում հայտնաբերվել է 2000 թվականին ծնված Համիկ Վարդանյանի դին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ցավով պետք է տեղեկացնեմ, որ երեկ երեկոյան ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի մարտական դիրքում գտնվել է 2000 թվականին ծնված շարքային Համիկ Եղիայի Վարդանյանի դին: Հանգամանքներն ուսումնասիրվում են: Ցավակցում ենք մեր զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը: