Նվերներ Նիկոլ Փաշինյանի ու նրա  ընտանիքի անդամների համար․ վարչապետը շրջել է Շիրակ էքսպոյի տաղավարներով

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Գյումրիում այսօր  մեկնարկել է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես_համաժողովը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Մասնակցում են կառավարության տարբեր անդամներ, պատգամավորներ, գործարարներ Հայաստանից ու արտերկրից։ Այս պահին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում շարունակվում է բիզնես համաժողովը, իսկ մինչ այդ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը  մասնակցել է Շիրակ-էքսպո ցուցահանդեսին, որտեղ շրջել  է բոլոր տաղավարներով , ծանոթացել ներկայացված ապրանքներին ու ծառայություններին։

 

Նշենք, որ ավելի քան 60 ընկերություն ու անհատ ձեռներեց էր մասնակցում Շիրակ-էքսպոյին։ Ներկայացված էին մարզում գործող տուրիստական կազմակերպությունները, ռեստորանային համալիրները, սննդի և թեթև արդյունաբերությամբ  զբաղվող ընկերությունները։

Նվերների պակաս ևս չի եղել, բոլոր տաղավարներում շրջելիս վարչապետին նվիրել են կոշիկներ, իր իսկ պատկերով տիկնիկ, հագուստ, եղել են նաև հատուկ նվերներ վարչապետի ընտանիքի անդամների համար։

Factor.am-ի հոտ զրույցում  «Լենամար» և «Լեմար» կոշիկի բրենդների ներկայացուցիչ Արթուր Եղյանը նշեց, որ վարչապետին կոշիկներ են նվիրել, և տպավորված են նրա հետ զրույցից։

«Մենք իրեն կոշիկ էինք նվիրել, երբ անցյալ անգամ եկել էր Գյումրի, ես եմ իրեն նվիրել։ 1-ին անգամ ասեց, որ 41 համարը իր հագով չի, հիմա  42 համարը նվիրեցինք, պատմեցինք մեր մասին։ Հեղափոխությունից հետո որոշեցինք լայնածավալ բրենդով հանդես գալ։Վարչապետին  դուր եկավ այն, որ մանկատան երեխաներին սովորեցնում ենք արհեստ ու ապահովում աշխատանքով», – ասաց Արթուր Եղյանը։

Իսկ ահա Գյումրիի երիտասարդական պալատի սաները իրենց  ձեռքերով պատրաստված «Siroon» բրենդի աշխատանքներ են նվիրել Նիկոլ Փաշինյանին։

«Պարոն Փաշինյանին նվիրեցինք մեր ձեռագործ աշխատանքները՝ դուստրերին մեր ձեռագործ հուլունքագործ աշխատանքներից նվիրեցինք,  մեկ տիկնիկ էլ նրա փոքրիկ դստերը՝ Արփիին։   Ներկայացրինք մեր ծրագրերը, քանի  որ այստեղ գտնվողներից միակն ենք սոցիալական ձեռներեցության ծրագրով զբաղվում»,- մեզ հետ զրույցում ասաց «Siroon»  բրենդի ներկայացուցիչ Լիանա Ղազարյանը։

Նշենք, որ այս պահին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում ընթանում  է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես համաժողովը։ Շարունակվում են պանելային քննարկումները, որոնք վերաբերում են Շիրակի մարզում ձեռներեցությամբ զբաղվելու հնարավորություններին և մարտահրավերներին, ինչպես նաև կրթությանը, նորարարությանը, տեղեկատվական տեխնոլոգիաներին։

 

Էմմա Չոբանյան