Զելենսկին հայտնել է Վիշինսկուն Սենցովի հետ փոխանակելու պատրաստակամության մասին

Լուրեր

28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է ռուսական բանտում գտնվող ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովին Ուկրաինայում պահվող «»ՌԻԱ Նովոստի-Ուկրաինայի» նախկին գլխավոր խմբագիր Կիրիլ Վիշինսկու հետ փոխանակելու պատրաստակամության մասին: Այս մասին հաղորդում է «ՈՒՆԻԱՆ»-ը:

«Եթե մենք խոսում ենք բարի կամքի մասին և իսկապես ուզում ենք, որպեսզի առաջիկայում նման բան լինի, դա տեղի ունեցավ: Մենք պատրաստ ենք Վիշինսկուն փոխանակել Սենցովի հետ: Սա՝ որպես օրինակ: Մենք կցանկանայինք ստանալ մեր բոլոր քաղբանտարկյալներին, մեր բոլոր զինվորականներին»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Զելենսկին ընդգծել է, որ ազատ արձակումը պետք է տեղի ունենա միաժամանակ. «Եկեք մենք ձեզ տանք պարոն Վիշինսկուն, վերադարձրեք մեզ պարոն Սենցովին»:

Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ Մոսկվայի և Կիևի հարաբերությունների կարգավորման առաջին քայլ կարող է դառնալ Ռուսաստանի կողմից ուկրաինացի 24 նավաստիների ազատ արձակումը: Այնուհետև ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել էր, որ նման քայլ կարող է լինել Վիշինսկուն ՌԴ-ին վերադարձնելը: