Օնլայն քարտեզ Շիրակի մարզի հետաքրքիր կենցաղավարությամբ ապրող մարդկանց մասին․ գյումրեցի երիտասարդների նոր նախաձեռնությունը

Լուրեր

08.06.2026 | 00:48
Ընտրությունների արդյունքները 110 տեղամասերի տվյալներով
08.06.2026 | 00:23
Քվեարկությանը 100% մասնակցություն՝ «ԱԱԾ-ի նկուղում»
08.06.2026 | 00:14
Իրավիճակը «Ուժեղ Հայաստանի» շտաբում. ՈւՂԻՂ
08.06.2026 | 00:11
Քվեարկության նախնական պաշտոնական արդյունքները․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 23:59
Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաջողության կապակցությամբ
07.06.2026 | 23:54
«Ուժեղ Հայաստանը» 9/50 ընտրատեղամասում հաղթեց ՔՊ-ին
07.06.2026 | 23:49
Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
07.06.2026 | 23:45
Էլեկտրոնային քվեարկության արդյունքներով ՔՊ-ն առաջատարն է մեծ տարբերությամբ
07.06.2026 | 23:34
Տեղամասերից 6-7%-ից տեղեկություն ունենք, մոտ 65% արդյունք ունի ՔՊ-ն. Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 23:05
Ինչ է կատարվում ՔՊ-ի շտաբում․ ըստ նախնական հաշվարկների՝ Փաշինյանի կուսակցությունն առաջատարն է․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 22:51
Կարմիր գրիչով նշում` Գուրգեն Սիմոնյանի կուսակցության քվեաթերթիկի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 22:41
Գրառում` ՔՊ-ի քվեաթերթիկի վրա. այն անվավեր ճանաչվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 22:38
Ընտրատեղամասի հարակից տարածքում դանակահարության  հետևանքով քաղաքացին մահացել է. ըստ ՆԳՆ-ի՝ դեպքը կապված է մեքենան արագ վարելու շուրջ ծագած վեճի հետ
07.06.2026 | 22:24
Ագարակում զինվորները դեռ շարունակում են քվեարկել
07.06.2026 | 22:16
Գարեգին Բ-ի ծննդավայրում ՔՊ-ն առաջատար է քվեներով
Բոլորը

Գյումրին ու Շիրակի մարզն ունեն զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ, որը, սակայն, պատշաճ կերպով չի օգտագործվում։ Հայաստանի հայտնի զբոսաշրջային ուղղությունների քարտեզից Շիրակի մարզը շատ դեպքերում դուրս է մնում։ Տարվա կտրվածքով  մարզ այցելող զբոսաշրջիկների թիվը տարբեր տվյալներով տատանվում է 30․000-35․000-ի սահմաններում։ Եվ  չնայած առկա խնդիրներին, վերջին տարիներին իրավիճակը, կարծես, կամաց-կամաց շտկվում է՝ մեծավմասամբ հենց Շիրակի մարզի ու Գյումրիի բնակիչների հնարամիտ նախաձեռնությունների ու ծրագրերի շնորհիվ։

Շիրակի մարզի  այցելուներին  զբոսաշրջային գրավչություններն ավելի հասանելի դարձնելու համար Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի երիտասարդները ստեղծել են իր նմանը չունեցող օնլայն քարտեզ-ուղեցույց՝ մարզի հետաքրքիր կենցաղավարությամբ ապրող մարդկանց մասին: Շարքը կոչվում է՝ «Մարդիկ, ում տեսնելու համար կարևոր է գալ Շիրակի մարզ»:

Factor.am-ի հետ զրույցում Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի հետազոտող Հարություն Հարությունյանը նշեց, որ իրենց նպատակն է այցելող ցանկացած զբոսաշրջիկի համար մարզը դարձնել ներկայանալի, մատուցել հնարավորինս շատ ինֆորմացիա։ Այդ պատճառով էլ որոշել են քարտեզագրել իրենց տիրապետման տակ գտնվող ինֆորմացիան  և նորարարական տարբերակով մատուցել։

«Յուրահատուկ կենցաղավարությամբ ապրող մարդկանց քարտեզը շատ հետաքրքիր է։ Մենք փորձել ենք գտնել այն մարդկանց, որոնք ունեն յուրահատուկ կենցաղավարություն։ Օրինակ՝ գյուղում կա մի գյուղատնտես, որ եզակի բույս է աճեցնում, որը բնորոշ չէ Հայաստանին կամ ֆերմերներ, որոնք փորձառություն ունեն զբոսաշրջության ոլորտում։ Գյումրիում հիմնականում արհեստավորներ են, որ 4-5 սերունդ զբաղվել են արհեստով»,- ներկայացրեց Հարություն Հարությունյանը։

Օնլայն քարտեզ-ուղեցույցը հասանելի է համացանցում, որն ամեն օր համալրվում է։  Այն ունի հետաքրքիր կառույց՝ կապույտ գույնով նշված են տղամարդիկ, իսկ կարմիրով՝ կանայք։ Ցանկացած նիշին սեղմելիս էլ  հայտնվում է տվյալ անձի մասին  տեղեկատվությունը։ Մեր զրուցակիցը նշում է, որ հետաքրքիր կենցաղավարությամբ ապրող մարդկանց բացահայտելն ու գտնելն այնքան էլ հեշտ գործ չէ, սակայն ժամանակի ընթացքում մարդիկ էլ են սկսել իրենց գտնել։

«Որոշ մարդկանց  արդեն ճանաչում էինք մեր կապերի  միջոցով, տարբեր հոդվածների, նյութերի միջոցով։ Հիմա արդեն մարդիկ են մեզ գտնում, կապվում են մեզ հետ՝ նշելով , որ այսինչ մարդը այս բանով է զբաղվում, կուզենային, որ ինքն էլ լիներ մեր քարտեզի վրա։ Հիմնական մասին, իհարկե, մենք ենք գտնում, ամեն գյուղ մտնելիս  մեր կենտրոնի աշխատակիցներից որևէ մեկը առաջինը հարցնում է՝ գյուղում հետաքրքիր կենցաղավարությամբ ապրող  ի՞նչ մարդիկ կան»,- ասաց Հարություն Հարությունյանը՝ հավելելով, որ իրենց օնլայն քատեզը շատ զբոսաշրջիկների է օգնել։  «Մարդիկ փորձել են իրենց ճանապարհորդությունն ավելի հետաքրքիր դարձնել քարտեզի շնորհիվ, գնացել, ծանոթացել են այդ մարդկանց հետ։  Օրինակ՝ մի քանի դեպք գիտեմ, որ ժամանել են Գյումրի, քարտեզի օգնությամբ գտնել են այն դարբինին, որին փնտրել են»։

Լրացնելով իրենց գաղափարը՝ Շիրակի տուրիզմի և հետազոտական կենտրոնի երիտասարդները  մշակել են նաև Շիրակի մարզում նկարահանված ֆիլմերի նկարահանման հրապարակների օնլայն քարտեզը։

«Ֆիլմերի քարտեզից մենք տեսանք, որ հսկայական զանգված կա, որ նախընտրում է շաբաթ-կիրակի օրերին գալ Գյումրի և հանգիստը այստեղ  է պատկերացնում։  Գյումրի գալու ցանկությունը գալիս է նաև ֆիլմերից, որովհետև ֆիլմերը դիտելուց պատկերացում են ստացել քաղաքի կյանքի, կենցաղի մասին ու որոշեցինք ֆիլմերը ներկայացնել, տեղադրեցինք ֆիլմերից ամենասիրված տեսարանները։ Մատչելի դարձրեցինք համարյա բոլոր նկարահանման հրապարակներում լինելու հնարավորությունը»,- ասաց Հարություն Հարությունյանը։

Ներկայացվածը  դեռ ամենը չէ։ Շիրակ մարզ ու Գյումրի այցելող զբսաշրջիկներին զարմացնելու դեռ շատ ծրագրեր ունեն գյումրեցի երիտասարդները, որոնք խոստանում են ժամանակի ընթացքում  կյանքի կոչել։

 

Էմմա Չոբանյան