Մոսկվա-Երևան չվերթի օդանավում առաջացած խնդրից հետո ուղևորներ են հոսպիտալացվել

Լուրեր

10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
Բոլորը

Nordwind ավիաընկերության՝ Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող Boeing 737 օդանավում ծուխ է առաջացել, ուղևորներին տարհանել են: Արդյունքում 2 ուղևոր հոսպիտալացվել է: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Շերեմետևո» օդանավակայանի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Աննա Զախարենկոն:

Նա նշել է, որ օդանավակայանի և ավիաընկերության ծառայություններն անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել ուղևորներին. նրանց տերմինալ են հասցրել, տաք սնունդ մատակարարել, տեղափոխել ուղեբեռն ու վերաձևակերպել չվերթը:

Օդանավի անձնակազմը չվերթը դադարեցրել է «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա, երբ սրահում ծուխ է առաջացել: Օդանավում հրդեհ չի բռնկվել:

Օդանավում 173 ուղևոր և անձնակազմի 6 անդամ է եղել: Տարհանման ժամանակ 8 ուղևոր է տուժել: Ավելի ուշ ուղևորները Երևան են հասել պահուստային օդանավով, 28 մարդ, սակայն, հրաժարվել է թռիչքից:

«Ռոսավիացիան» հանձնաժողով է ստեղծել՝ միջադեպը հետաքննելու համար: Միաժամանակ, Մոսկվայի տրանսպորտային դատախազությունն ու Քննչական կոմիտեն ստուգումներ են սկսել «Շերեմետևո»-ում: