Դինքի սպանության գործով 7 մեղադրյալի վերաբերյալ դատական որոշում է կայացվել

Լուրեր

09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով նոր զարգացումներ են գրանցվել. գրում է ermenihaber.-ը:

Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանը գործով 7 մեղադրյալների առաջադրված որոշ առանձին մեղադրանքների մասով վճիռ է կայացրել։  Մասնավորապես մեղադրյալ Էրհան Թունջելին Դինքի սպանության գործում հանցագործներին օգնելու մեղադրանքով դատապարտվել է 18 տարի ազատազրկման, զինված հանցավոր խմբավորմանն անդամակցության մեղադրանքով՝ 2 տարի 6 ամիս ազատազրկման, իսկ Տրապիզոնում տեղի ունեցած պայթյունի կազմակերպմանը մասնակցության մեղադրանքով՝ 79 տարի ազատազրկման։ Այսպիսով, Թունջելին ընդհանուր առմամբ դատապարտվել է 9 տարի 6 ամսի ազատազրկման։ Դատարանը նաև վերջինիս կալանավորելու որոշում է կայացրել։

Հանցագործության անմիջական կատարողը՝ Դինքին սպանած Օգյուն Սամասթը զինված հանցավոր խմբավորմանն անդամակցության մեղադրանքով դատապարտվել է 2 տարի 6 ամիս ազատազրկման։

Գործով մեկ այլ մեղադրյալ՝ Յասին Հայալը զինված հանցավոր խմբավորում հիմնելու և ղեկավարելու մեղադրանքով դատապարտվել է 7 տարի 6 ամիս ազատազրկման։

Մեղադրյալ Զեյնել Աբիդին Յավուզը Դինքի դիտավորյալ սպանությանն աջակցելու մեղադրանքով դատապարտվել է 12 տարի 6 ամիս ազատազրկման, զինված հանցավոր խմբավորմանն անդամակցության մեղադրանքով՝ 1 տարի, 6 ամիս, 22 օր ազատազրկման։  Ընդհանուր առմամբ 14 տարի 22 օր ազատազրկման դատապարտված Յավուզի վեարբերյալ նաև կալանավորման որոշում է կայացվել։

Մեղադրյալ Թունջայ Ուզունդալը Դինքի դիտավորյալ սպանությանն աջակցելու մեղադրանքով դատապարտվել է 15 տարի ազատազրկման, զինված հանցավոր խմբավորմանն անդամակցության մեղադրանքով՝ 1 տարի, 10 ամիս, 15 օր ազատազրկման։  Ընդհանուր առմամբ ազատազրկման ժամկետը կազմել է 16 տարի 10 ամիս 15 օր։  Իսկ մեղադրյալներ Ահմեթ Իսկենդերն ու Էրսին Յոլջուն զինված հանցավոր խմբավորմանն անդամակցության մեղադրանքով դատապարտվել են 1 տարի 10 ամիս 15 օր ազատազրկման։

Հիշեցնենք, որ անվանի պոլսահայ լրագրող, գրող և հրապարակախոս Հրանտ Դինքը սպանվել էր 2007թ․ հունվարի 19-ին՝ «Ակոս»-ի խմբագրատան մուտքի մոտ։ Հանցագործության ծրագրմանն ու իրականացմանը մասնակցելու մեջ մեղադրվող մի քանի տասնյակ անձանց թվում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ կան։ Սա Թուրքիայի ամենաաղմկահարույց դատական գործերից մեկն է, որ շարունակվում է արդեն 12 տարի։