Իրենց մեծ մասը հարուստ մարդիկ են, որոնք այսօր աղիողորմ ասում են` երեխայիս ո՞նց պահեմ. Հայկ Չոբանյանը՝ անտառահատների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Երբ ասում եք՝ իջևանցիները բողոքում են, այնքան էլ այդպես չի: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Իջևանում երեկվանից տեղի ունեցող իրադարձություններին՝ ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Իջևանցիների թիվը 20.000-ից ավելի է, և կա 50-150 մարդ, որոնք երկու օր է՝ ակցիա են անում հետևյալի համար՝ թույլ տվեք մեզ անօրինական անտառհատումներով զբաղվենք և անօրինական այդ փայտը, ըստ էության՝ գողոնը տանենք ուրիշ մարզեր և իրացնենք: Մենք ասում ենք՝ ոչ»,- հայտարարեց մարզպետը:

Ինչ վերաբերում է աշխատատեղերին և սոցիալական խնդիրներին, Հայկ Չոբանյանի հավաստմամբ՝ ավելի քան 200 թափուր աշխատատեղ ունեն, որոնք զբաղեցնելու համար աշխատող չեն գտնում. «Այսօր նոր միայն առաջին դիմումներն եմ ստացել»:

«Ես ուզում եմ ֆիքսենք, որ սա սոցիալական խնդիր չի: Չնայած սոցիալական է այնքանով, որ կոռուպցիոն մեխանիզմներն այնքան են մտել հասարակության մեջ, որ դարձել է սոցիալական խնդիր: Տարիներ շարունակ սովորել են անտառը ոչնչացնել և դրա հաշվին սնել իրենց անկուշտ կոկորդները, սնել կոռուպցիոներներին, սնել կրիմինալին և ոչնչացնել բնությունը»,- ասաց Չոբանյանը:

Մարզպետը նաև վստահեցրեց, որ այն մարդիկ, որոնք «այսօր աղիողորմ ասում են՝ երեխայիս ոնց պահեմ», նրանց մեծ մասը հարուստ է:

Մանրամասները՝ տեսանյութում: