Պլան է դրված․ ասում են՝ չեք հասցնում, գիծը հանձնեք․ երթուղու տնօրենը Երևանի քաղաքապետի հետ հանդիպում է պահանջում

Լուրեր

07.06.2026 | 20:10
14/24 ընտրատեղամասի դռները փակվեցին 19:58-ին. նույն պահին մտած քաղաքացուն թույլ չտվեցին քվեարկել
07.06.2026 | 20:04
Քվեարկությունը ավարտվեց. ՈւՂԻՂ
07.06.2026 | 20:03
Իրավիճակը 9/49 և 9/50 տեղամասերում. սկսվում է քվեների հաշվարկը. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 20:01
Քվեարկությունն ավարտվեց․ արդյունքների հաշվարկը 8/20 տեղամասում․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 19:53
Լցոնումների, հոսանքի անջատումների մասին խոսք չկա, թերությունները չեն ազդելու ընտրությունների արդյունքների վրա․ Գրիգոր Երիցյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 19:48
247 ընտրատեղամասերից մշտական հեռարձակում չի իրականացվում
07.06.2026 | 19:45
Ով կձևավորի հաջորդ իշխանությունը. քվեարկության նախնական արդյունքների ամփոփում․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 19:39
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
07.06.2026 | 19:33
«400 000 պիտի տամ քեզի, 400 000` ինձի». ՀԿԿ-ն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել
07.06.2026 | 19:18
ՆԳՆ-ն հաղորդում է ստացել Լիճքի համայնքապետի և նրա հարազատների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ
07.06.2026 | 19:12
«Անկախ դիտորդ» դաշինքի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 19:10
Ժամը 17:00-ի դրությամբ՝ քվեարկության ակտիվությունն ընկել է․ ինչ ցուցանիշ կա՝ ըստ մարզերի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 19:10
Իսրայելը հարվածել է Բեյրութին՝ Նեթանյահուին ուղղված Թրամփի զգուշացումների ֆոնին
07.06.2026 | 19:04
Մահացած անձի տվյալները մնացել են ընտրացուցակում․ ՆԳՆ-ն պարզաբանել է պատճառը
07.06.2026 | 18:57
74 տարեկան մարդուն դաշտից տարել են ընտրակաշառքի մեղադրանքով․ Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թիվ 28 երթուղու տնօրեն Վլադիկ Աբրահամյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից հանդիպում է ակնկալում Երևան քաղաքը սպասարկող երթուղու տնօրենների հետ՝ նրանց խնդիրները լսելու և դրանց համար լուծման եզրեր գտնելու համար։

«Քաղաքապետը պետք է մեզ հետ հանդիպի, տեսնենք նոր մեքենաներ բերե՞նք, թե՝ չէ»,- պնդում է Աբրահամյանը։

Երթուղու տնօրենի խոսքով՝ տարիներ շարունակ երթուղիների տնօրենները ստիպված են լինում գումար վճարել իրենց երթուղու՝ անգամ այն մեքենաների համար, որոնք չեն աշխատում։

«Անձամբ ինձ պատկանող երթուղում տասից ավելի մեքենա չէր աշխատում, և, փաստորեն, նախատեսված թվից պակաս էր, և ես չէի կարողանում պարկը համալրել նոր ավտոբուսներով, որովհետև նվազագույնը 7 000-80000 դոլար էր պետք մեկ մեքենա ձեռք բերելու համար։ Ես գումար չունեի, չկարողացա երթուղին անհրաժեշտ ավտոբուսներով համալրել, բայց օրենքը պահանջում է, որ անգամ չաշխատած մեքենայի համար էլ պետական գումար մուծես, ինչի արդյունքում ինձ վրա դրվեց 40 հազար դոլարի տուգանք, որն այս պահին ես վիճարկում եմ դատարանում»,- ասում է նա ու հավելում՝ բացի տուգանքից կանգնած է նաև վարորդներ գտնելու խնդրի առաջ։

Վերջինս հանդիպել է Երևանը սպասարկող բոլոր երթուղիների տնօրենների հետ ու ունեցած զրույցներից պարզել՝ նրանք ևս վարորդի կարիք ունեն:

«Եթե հաշվենք, որ Երևանը սպասարկում է 100 երթուղի, իսկ յուրաքանչյուր երթուղու տնօրեն հայտնում է, որ ունի 7-8 վարորդի պակաս, ապա կարող ենք արձանագրել, որ կա մոտ 800 վարորդի պակաս։ Վարորդները գնում են Ռուսաստանում են վարում»,- ասում է Աբրահամյանը՝ նշելով, որ եթե անգամ վարկ վերցնելով կարողանա համալրել իր երթուղու պակաս ավտոբուսների քանակը, ամենամեծ խնդիրը վարորդ գտնելն է մնում։

«Իսկ մեզ վրա պլան է դրված․ ասում են՝ չեք կարողանում համալրել, չեք հասցնում, գիծը հանձնեք»,- նշում է  Աբրահամյանը։

Ասուլիսի ընթացքում երթուղու տնօրեն Վլադիկ Աբրահամյանն անդրադարձավ մեկ այլ խնդրի ևս՝ տուգանքների ենթարկված վարորդները  չեն գալիս աշխատանքի, իսկ տուգանքը ստիպված է լինում վճարել երթուղու տնօրենը։

«Գնում ենք «Երևանտրանս», ասում ենք այս վարորդը աշխատանքից փախել է, իր հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծարեք, իրենք էլ լուծարում են։ Ես չգիտեմ, թե ինչ հիմքով  են լուծարում, բայց ես ինչի՞ պետք է իրենց տուգանքները մուծեմ»,- նեղսրտում է Աբրահամյանը։

Լրագրողի դիտարկմանը՝ իսկ ի՞նչ հիմքով է «Երևանտրանսը» աշխատում, իր բնորոշմամբ, աշխատանքից ու տուգանքից փախած վարորդների հետ, հավելում է․ «Հաշվապահը գալիս է «Երևանտրանս»,  էնտեղ ձևակերպում են, որ այս կամ այն վարորդին հանում են աշխատանքից։ Աշխատանքային գրքույկում գրում են, որ նա հեռացվում է աշխատանքից ֆինանս չմուծելու կամ աշխատանքից փախնելու համար»։

Հարցին՝ քանի ժամ են աշխատում իրեն պատկանող երթուղու վարորդները, Վլադիկ Աբրահամյանը  նշում է. «Օրենքով աշխատել հնարավոր չէ: 8-9 ժամ են աշխատում, բայց մենք վարորդին չենք ասում աշխատի, ասում ենք պլան ունես քո վրա դրած 140 հազար դրամ, դա 10 օր շուտ մուծեք, գնացեք հանգստացեք, շուտ տուր՝ գնա հանգստացի։ Օրենք հնարավոր չէ տրանսպորտում կիրառել, եկեք դիսերտացիաներ էստեղ մի պաշտպանեք։ Առաջարկում եմ, որ քաղաքապետը հանդիպում կազմակերպի մեզ հետ ու հասկանա, ինչ պետք է անել․ մեզ ասում են վերանորոգեք ձեր մեքենաները և դրանք շահագործեք: Հանդիպենք հասկանանք՝ ինչ ենք անում»։