Գեղարքունիքի մարզպետն ու Սևանի քաղաքապետը լողացին Սևանա լճում. Սևանն անվտանգ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը և  «Սևան ազգային պարկ»-ի տնօրեն Վահե Գուլանյանը Երևան-Սևան մայրուղում Սևանա լճի ափամերձ շինությունների սեփականատերերի բողոքի ակցիայից
հետո, որոշել են լողալ Սևանի լողափերից մեկում՝ ցույց տալով, որ լճում լողալն  անվտանգ է։

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Սևանում լողալը վտանգավոր չէ, սակայն հրաժարվեց լճից ջուր խմել՝ ասելով, որ այն նախատեսված է լողալու, ոչ թե խմելու համար:

Նրա խոսքով՝ խնդիրը վաղուց կա.  2011-2012 թվականներից  լճի մակարդակը գրեթե չի բարձրացել։

«Սա լրջանալու և գործելու ազդակ է բոլորիս համար։ Մեր լիճը խնդիր ունի, և դա բոլորիս խնդիրն է։ Դրա համար ամեն մեկս պետք է մեր տեղում, մեր ոլորտում լճի հետ կապված խնդիրները լուծենք։ Ամենատարրական լուծումը լճի ափին հանգստանալիս չաղտոտելն է»,- նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ Սևանա լճի ափամերձ շինությունների սեփականատերերը Երևան-Սևան ճանապարհի «ԳԱԻ պոստ»-ի հատվածում բողոքի ակցիա էին անցկացնում և պահանջում, որ հայտարարվի, թե Սևանում լողալը վտանգավոր չէ։

Նրանց խոսքով՝  մեծ վնասներ են կրում, քանի որ ամռան այս սեզոնին մարդիկ չեն գնում Սևանա լիճ հանգստանալու․ բոլորի մոտ կա վախի զգացողություն, որ Սևանա լճի ջրի կանաչելը վնասակար է օրգանիզմի համար ու թունավոր:

Նրանք նաև պահանջում էին հանդիպում առողջապահության և շրջական միջավայրի նախարարների հետ։

Ավելի ուշ՝ ցուցարարների հետ հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության  պատգամավոր Սասուն Միքայելյանը։ Նա համոզել է բացել ճանապարհը` խոստանալով, որ հուլիսի 17-ին կառավարությունը կպատասխանի նրանց հուզող բոլոր հարցերին։ Միքայելյանը հավաստիացրել է, որ հակառակ դեպքում ինքն անձամբ  պատրաստ է ակցիայի մասնակիցների հետ փակել ճանապարհը։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան