Տարեսկզբի տվյալներով ՀՀ-ում 6951 թմրամոլ է հաշվառվել. նարկոլոգիական հանրապետական կենտրոնի տնօրեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
15.07.2019 | 13:022019-ի հունվարի 1-ի տվյալներով Հայաստանում հաշվառված է 6951 թմրամոլ, որից 116-ը՝ կին, 3-ը՝ անչափահաս։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց նարկոլոգիական հանրապետական կենտրոնի տնօրեն Պետրոս Սեմերջյանը։
«Հաշվառման մեջ այն մարդիկ են, որոնք տարբեր պատճառներով առողջապահության տեսադաշտում են հայտնվել։ 6951-ը միայն 2018 թվականին հաշվառված անձանց թիվը չէ։ Նրանցից շատերը հաշվառվել են 10 առաջ, 5 տարի առաջ։ Նրանք շարունակում են հաշվառման մեջ մնալ այնքան ժամանակ, քանի դեռ բժշկի օբյեկտիվ դիտարկմամբ չի ախտորոշվում թմրամիջոցների օգտագործման կայուն նվազում»,- նշեց Պետրոս Սեմերջյանը։
Տարեսկզբի վիճակագրությունը նախորդ տարվա հետ համեմատելով, նարկոլոգիական հանրապետական կենտրոնի տնօրենն ընդգծեց, որ թմրամոլությունը 6%-ով աճել է։
«Կա ևս մեկ հետազոտություն, որն ավելի շատ գիտական է և ավելի թանկարժեք։ Նման հետազոտություն Հայաստանում վերջին անգամ 2011 թվականին է արվել։ Այդ հետազոտությամբ պարզվում է երկրում թմրամիջոց չարաշահող մարդկանց ընդհանուր թիվը։ Հայաստանում այդ թիվը մոտ 30 հազար է»,- նշեց Պետրոս Սեմերջյանը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Նելլի Մելքոնյան