Կառավարությունում քննարկվել են «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի գործունեության ուղղությունները

Լուրեր

22.05.2026 | 10:31
«Ուժեղ Հայաստան»-ի Ալիկ Ալեքսանյանի հրապարակած «դիրք հանձնելու» տեսանյութի գործով կա քրեական վարույթ․ ՔԿ
22.05.2026 | 10:30
Հայ ըմբիշները 4 մեդալ են նվաճել Մ-15 ԵԱ-ում
22.05.2026 | 10:21
Այդ տեսանյութի անձինք 2024-ից ՀՀ-ում չեն. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 10:17
ԱՄՆ Պետքարտուղարությունը հաստատել է Ուկրաինային ավելի քան 100 մլն դոլարի Hawk-երի վաճառքը
22.05.2026 | 10:09
Ռոնալդուի դուբլն օգնել է «Ալ Նասրին» դառնալ Սաուդյան Արաբիայի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 10:00
Ինչի՞ Ուկրաինայի նախագահը չպիտի գար Հայաստան, ՌԴ նախագահը քա՞նի, անգամ ա գնացել Ադրբեջան. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 09:49
Էսօր էլ լրտեսներ կան, որ չգիտեն՝ գիտենք. որ պահին ճիշտ համարենք, կգործենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 09:39
ԱԺ ԿԳՄՍ, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
22.05.2026 | 09:26
Հիմար հոլովակ են սարքել, որպեսզի հարցը ներմուծեն օրակարգ. Փաշինյանը՝ 300 000 ադրբեջանցիների խոսույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 09:13
Գազի գնի հետ կապված հստակ պայմանավորվածության ենք եկել, պետք է պահել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 08:56
Սուտ է, Google-ի գոյութան ողջ ընթացքում Տիգրանաշենի անունն այդպես է եղել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 08:47
ԱԱԾ-ն մտել է «Մայր Հայաստան»-ի գրասենյակ և փորձել ձերբակալել Անդրանիկ Թևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 08:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.05.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.05.2026 | 23:14
Իրանը ռազմարդյունաբերական բազան վերակառուցում է սպասվածից արագ՝ արդեն արտադրելով ԱԹՍ-ներ. CNN
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ գործունեության ուղղությունների և ծրագրերի վերաբերյալ:

«Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով հիմնադրամի անելիքներին, նշել է. «Այսօր քննարկելու ենք «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ գործունեության հետ կապված հարցերը և աշխատանքի հիմնական ուղղությունները: Ցանկանում եմ հիշեցնել, որ այս խոսակցությունը ծագել էր դեռ անցած տարի, և հիմնադրամը ձևավորվել է Հայաստանում ներդրումային միջավայրը բարելավելու կամ, ավելի ճիշտ, պոտենցիալ ներդրողներին սպասարկելու խնդրի համատեքստում»:

««Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը և տնօրենի տեղակալ Սերգեյ Գրիգորյանը զեկուցել են մինչ օրս հիմնադրամի կողմից գործունեության տեսլականի մշակման և ներդրումային ծրագրերի փաթեթի ձեւավորման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ: Ներկայացվել են առողջապահության, արդյունաբերության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների, էներգետիկայի և մի շարք այլ ոլորտներում ներդրումային ծրագրերի հնարավորությունները:

Խորհրդակցությանը քննարկվել են ֆոնդի գործունեության նպատակներին, գործառույթներին և ուղղություններին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել, մասնավորապես, ակտիվների կառավարման մոդելին, ֆոնդի և պետական գերատեսչությունների միջև համագործակցությանը, ներդրողների հետ աշխատանքի սկզբունքներին,ներդրողներին գործարար խորհրդատվության տրամադրմանը, ներդրումային ծրագրերի փաթեթի ձևավորմանը և այլ հարցերի:

Աշխատանքի ճիշտ կազմակերպման և արդյունավետության համատեքստում վարչապետ Փաշինյանը նախ և առաջ կարևորել է համատեղ համակարգված աշխատանքը՝ գործառույթների հստակեցման և կրկնությունների բացառման համար:

Ամփոփելով քննարկումը՝ կառավարության ղեկավարը, նշել է, որ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ը պետք է իրականացնի հետևյալ 4 գործառույթները՝ պետական ակտիվների կառավարում, պատրաստի ներդրումային փաթեթի ձևավորում, փաթեթների հիման վրա ներդրողների հետ աշխատանք (փնտրել/առաջարկել/ներկայացնել), ինչպես նաև պոտենցիալ ներդրողի մոտ և՛ գաղափարի, և՛ գումարի առկայության պարագայում ներդրողի համար կոնսիերժի/խորհրդատուի գործառույթի իրականացում»,- ասված է հաղորդագրությունում: