Բնակարանային, խմելու ջրի և ճանապարահաշինության ընթացիկ ծրագրերից մինչև գյուղատնտեսական նոր հնարավորություններ. Գրիգորի Մարտիրոսյանը Մարտունու շրջանում էր

Լուրեր

07.10.2026 | 11:52
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 13-ին այցելել է Մարտունու շրջան՝ ծանոթանալու պետական մի շարք ծրագրերի իրականացման ընթացքին:

Շրջկենտրոնում հրավիրած խորհրդակցությանը, որին մասնակցում էին գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանը, աշխատակազմի ոլորտային պատասխանատուներ, քննարկվել են հիմնականում քաղաքաշինության ու գյուղատնտեսության բնագավառներին առնչվող հարցեր:

Գ.Մարտիրոսյանը խոսելով սոցիալական տարբեր խմբերի նկատմամբ պետության ունեցած պարտավորություններից՝ ընդգծել է բնակարանային խնդիր ունեցող քաղաքացիների հերթացուցակները կարճ ժամանակահատվածում ճշգրտելու անհրաժեշտությունը:

Վարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանն ի պատասխան պետնախարարի դիտարկմանը, նշել է, որ վարչակազմում տեղի ունեցած բնակարանային հարցերով հանձնաժողովի հերթական նիստում առաջնահերթ է որակվել 14 բնակարանի տրամադրումը զոհված ազատամարտիկների, իսկ 3-ը՝ առաջին կարգի հաշմանդամություն ունեցողների ընտանիքներին:

Պետնախարարը պահանջել է բնակարանային այս ու խնդրահարույց՝ Մարտունու վթարային շենքերի շուրջ հստակ առաջարկություններով հանդես գալ մեկ շաբաթվա ընթացքում:

Պետական նախարարը բարձրացրել է նաև կենսական նշանակության խմելու ջրի և ճանապարհների խնդիրները, համայնք առ համայնք ճշտել՝ որ համայնքում ինչ ծավալի աշխատանքի կարիք կա:

Խորհրդակցության ընթացքում Գ.Մարտիրոսյանը քննարկել է նաև գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը: Շրջանում ևս ավարտվում է բերքահավաքը՝ բերքի տակ էր 14 220 հա, հնձման ենթակա տարածքներից  մնացել է մոտ 722 հա: Ցորենի և գարու բերքատվությունը միջինից ցածր են, երաշտի պատճառով հողի մշակի ակնկալիքները չեն արդարացել հնդկացորենից, կտավատի բերքատվությունն էլ գնահատում են բավարար:

Գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը պետական նախարարին է ներկայացրել անասնաբուծության, հատկապես խոզաբուծության ոլորտում առկա խնդիրները: Շրջանի մի քանի բնակավայրերում մենատնտեսները շարունակում են անտեսել մասնագետների հորդորներն ու անասուները պահել բաց պահվածքով: Գրիգորի Մարտիրոսյանը հանձնարարել է դիմել խիստ միջոցների՝ հաշվի առնելով ԽԱԺ վարակի բռնկման վտանգը:

Խորհրդակցության ավարտին հաջորդել է պետական նախարարի շրջայցը քաղաքի գլխավոր շինհրապարակներից մեկը: Պետական պատվերով շարունակվում է բազմաբնակարան թաղամասի շինարարության երկրորդ փուլը: Եվս 92 բնակարան կտրամադրվի սոցիալական տարբեր խմբերի և հիպոթեքային մատչելի պայմաններով՝ երիտասարդ ընտանիքներին: Շինարարությունն իրականացնող «Ֆերզիտ» ընկերության տնօրեն Արթուր Խաչատրյանը վստահեցրել է, որ կարճ ժամանակահատվածում կավարտվի ներքին և արտաքին հարդարման աշխատանքները: Գրիգորի Մարտիրոսյանը անձամբ է ստուգել աշխատանքների որակը, իսկ շենքերից մեկի նկուղային հարկում ծանոթացել ռմբապաստարանի կառուցման ընթացքին:

Մարտունիում շարունակվում է նաև ճանապարհների սալարկման աշխատանքները: Պետնախարարը  ճանապարհաշինության ծրագիրը արդյունավետ է գնահատել՝ պատասխանատուներից պահանջելով ապահովել աշխատանքների բարձր որակը:

Հագեցած աշխատանքային օրվա հանդիպումները նաև հողօգտագործողների հետ էր: Բերդաշենի դաշտերում Գրիգորի Մարտիրոսյանը հանդիպել է ծխախոտի, խաղողի և նռան մշակությամբ զբաղվող մենատնտեսների հետ, ովքեր փորձում են քայլ կատարել դեպի տեխնոլոգիապես բարձր գյուղատնտեսություն: Պետական աջակցությունն այս բնագավառում խորքային հորերի կառուցման, էլեկտրաէներգիայի սուբսիդավորման, մթերման և այլ հարցերում է:

Երեկոյան պետական նախարարը այցելել է նաև Տիգրանակերտի քարի մշակման արտադրամաս, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին ու արտադրական հնարավորություններին: