Խորհրդային մոդեռնիզմի գլուխգործոցները՝ Երևանում․ մեկնարկեց «Վաղվա քաղաքը» ճարտարապետական ցուցահանդեսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.02.2026 | 12:41
Աբու Դաբիում մեկնարկել է Ուկրաինայի, ՌԴ-ի ու ԱՄՆ-ի բանակցությունների երկրորդ օրը
05.02.2026 | 12:36
Բասկետբոլիստ Դանիել Կիրակոսյանը վաստակել է 84 միավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 12:31
Ինչ պետք է անեն ԶԼՄ-ները, եթե արգելված խոսքը ուղիղ եթերի ժամանակ է հնչում․ պարզաբանում է ՀՌՀ նախագահը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 12:26
«Ինտերը» դիտարկում է Հենրիխ Մխիթարյանին նոր պայմանագիր առաջարկելու տարբերակը
05.02.2026 | 12:24
Բոլորին ասել են` վերանորոգում ենք. ստորագրահավաք ենք սկսել. «Ռոսիա մոլ»-ի աշխատակից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 12:16
2025-ի ընթացքում 84 վարույթ ենք նախաձեռնել․ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 12:12
Կառավարության անդամների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
05.02.2026 | 12:06
ԱԺ տարածքային կառավարման, ՏԻ, գյուղատնտեսության և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
05.02.2026 | 12:01
ԱՄՆ փոխնախագահը ՀՀ է գալիս // Զելենսկին պատերազմում զոհերի թիվ է հրապարակել․ ԼՈՒՐԵՐ
05.02.2026 | 11:52
Արաղչին հայտնել է՝ ԱՄՆ-ն ու Իրանը ուրբաթ բանակցություններ կանցկացնեն Օմանում
05.02.2026 | 11:45
Կառավարությունը հաստատեց Սևանից սիգի որսաշրջանի ժամկետները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 11:35
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստան կգա Ձմեռային օլիմպիական խաղերի բացումից հետո
05.02.2026 | 11:35
Ֆուտզալի Եվրո-2026․ Եզրափակիչում՝ Պորտուգալիա – Իսպանիա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 11:33
«Ռոսիա մոլի» աշխատակիցների բողոքի ակցիան. ՈւՂԻՂ
05.02.2026 | 11:26
ՌԴ-ի հետ պատերազմում 55,000 ուկրաինացի զինվոր է զոհվել. Զելենսկի
Բոլորը

Խորհրդային կայսրության նախկին հանրապետությունների ծանոթ ու անծանոթ ճարտարապետական գլուխգործոցներն ու խորհրդային քաղաքների կյանքը՝ մեկ հարկի տակ։

Ալ․ Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում  մեկնարկեց «Վաղվա քաղաքը» ցուցահանդեսը։

Այն ներկայացնում է խորհրդային ճարտարապետության մոդեռնիստական ժառանգության զարգացումը՝ ընդգրկելով 1920-ակաների սկզբնավորումը, 1950-ականների  վերածնունդը և հետագա ճակատագիրը՝ Խորհրդային կայսրության փլուզումից հետո։

«Մոդեռնիստական ճարտարապետությունն առաջ էր քաշում կյանքի փոփոխության նոր ռեժիմը, իսկ ճարտարապետությունը կյանքի փոփոխությունների  գլխավոր տարածողն էր․ նա էր առաջ քաշում կյանքի նոր կազմակերպման հետ կապված սկզբունքները»,- նշեց Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն, ցուցահանդեսի համադրող Ռուբեն Արևշատյանը։

«Վաղվա քաղաքը» հարուստ նյութ է ներկայացնում՝ լուսանկարներ, գծագրեր, մանրակերտներ, տեսանյութեր։

Այն 2 մասից է բաղկացած։ Առաջինը շրջիկ հատվածն է, որտեղ ներկայացվում է  խորհրդային մոդեռնիզմի ընդհանուր պատմությունը։ Երկրորդ  հատվածում շեշտադրումն այն երկրի ճարտարապետության վրա է, որտեղ ցուցահանդեսն այդ պահին անցկացվում է։

Ցուցահանդեսը երկարատև համագործակցության արդյունք է։

Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Ռուբեն Արևշատյանն աշխատել է Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանից Աննա Կացի և ավստրիական «Springerin» ժամանակակից արվեստի հայտնի պարբերականի հիմնադիր խմբագիր Գեորգ Շյոելհամերի   հետ։  Վերջինիս հետ

Համագործակցության շրջանակում արդեն երկար տարիներ է  բազմաթիվ ցուցահանդեսներ ու  ծավալուն միջազգային հետազոտական նախագծեր  են կազմակերպվում։

«Այս ցուցահանդեսի նպատակը անցյալը հիշելն ու ապագայի մասին մտածելն է։ Խորհրդային ճարտարապետության հետազոտությունը մոտ 20  տարի առաջ ենք սկսել, երբ այն դեռ ոչ ոքի չէր հուզում։ Արդյունքում գտանք ճարտարապետական այնպիսի գլուխգործոցներ, որոնք թաքնված էին խորհրդային քաղաքներում։ Սա ժառանգություն է, պատմություն, որը պարտավոր ենք  հանրությանը ներկայացնել։ Այս ամենի արդյունքում հասել ենք մի կետի, երբ աշխարհում մոդեռնիստական ճարտարապետության նկատմամբ հետաքրքությունը մեծացել է։ Հայաստանում՝ հատկապես։ Այսօրվա ցուցահանդեսին հայկական  երեք տեսակի ճարտարապետություն է ներկայացված․ էսպերիմենտալ,  խորհրդային ու ազգային։ Կարելի է ասել՝ մենք ճարտարապետական եռանկյունու մեջտեղում ենք»,- նշեց Գեորգ Շյոելհամերը։

«Վաղվա քաղաքը» ցուցահանդեսում ներկայացված են նաև ճարտարապետության պատմության մեջ բացարձակապես մոռացված, չհիշատակված նյութեր։ Դրանցից մեկն, օրինակ,  1930-ականների սկզբին գերմանացի հայտնի ճարտարապետ Էրնստ Մայի հետ է կապված։

«Սրանք Գերմանիայի ճարտարապետության թանգարանի կողմից ցուցահանդեսին տրամադրված արխիվային բացառիկ նյութերն են։  Ստերեոսկոպիկ լուսանկարներ, որոնք արել է Էրնստ Մայը՝ 1932 թվականին Խորհրդային Միություն կատարած շրջագայության ժամանակ։  Այդ ընթացքում նա եկել է նաև Հայաստան և Լենինականում արել հետազոտությունն,  մշակել Լենինականի գլխավոր հատակագիծը։ Սա պատմություն է, որն այստեղ ոչ մեկ չգիտի»,- ընդգծեց Ռուբեն Արևրշատյանը։

«Վաղվա քաղաքը» ցուցահանդեսը կազմակերպվում է Գյոթեի ինստիտուտի   օժանդակությամբ, և Երևանում տրված մեկնարկից հետո շրջելու է նախկին խորհրդային հանրապետությունների քաղաքներով։ Մինչև տարեվերջ այն կցուցադրվի Մոսկվայում և Մինսկում, իսկ արդեն հաջորդ տարի՝   Նովոսիբիրսկում, Կիևում և   Թբիլիսիում։ Երևանյան  ցուցադրությունը, որի աջակիցն «Իմ քայլը» հիմնադրամն է, բաց կլինի մինչև այս տարվա սեպտեբերի 7-ը՝  Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:

Հիմնական ցուցադրությունից բացի, այս օրերին Երևանում անցկացվող «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում, առաջիկա չորս օրերին նաև ճարտարապետության մասին ֆիլմեր կներկայացվեն։

Նելլի  Մելքոնյան