«Թող քրեական իրավունք սովորեն, հետո սանկցիա կիրառեն». Արա Ղարագյոզյանը ՓԲ խորհրդի որոշումը կբողոքարկի ՄԻԵԴ-ում

Լուրեր

07.04.2026 | 19:46
Էրդողանը դատապարտել է Իսրայելի հյուպատոսության վրա հարձակումը՝ այն անվանելով «ծրագրված սադրանք»
07.04.2026 | 19:33
Աարոն Ռեմզին ավարտել է կարիերան
07.04.2026 | 19:19
ՔՊ-ն ամբողջությամբ ընդունեց ընտրական օրենսգրքի փոփոխության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 19:16
Միջոցներ ենք փնտրում՝ տնային կալանքում գտնվողների ընտրության մասնակցությունն ապահովելու համար. Ջուլհակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 19:15
Ցավում եմ, եթե Սամվել Կարապետյանի անունն էր ուժեղ տղաների ուժը. չի՛ կարող մասնակցել ընտրություններին․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 19:02
Պուտինի հետ զրույցում Օրբանն իրեն համեմատել է մկան հետ, որը առյուծին ցանցից ազատում է. Bloomberg
07.04.2026 | 18:48
Ջրի որակ ու կեղտաջրերի մաքրում․ փոխվարչապետը հանդիպել է «Վեոլիա»-ի փոխնախագահին
07.04.2026 | 18:36
Կրակել է համագյուղացու ուղղությամբ, որը մահացել է. ոստիկանները «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են 41-ամյա բնակչին
07.04.2026 | 18:25
Թրամփը՝ Իրանի «քաղաքակրթության ոչնչացման» մասին // ԸՕ-ի փոփոխությունն ընդունվեց առաջին ընթերցմամբ․ ԼՈՒՐԵՐ
07.04.2026 | 18:10
Վենսը հայտարարում է, որ Իրանում պատերազմը կավարտվի «շատ շուտով»
07.04.2026 | 17:58
Իրանի Խարգ կղզում պայթյուններ են գրանցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 17:49
Գորայքում առանց համապատասխան թույլտվության քար է արդյունահանվել․ վերականգնել է 7․3 մլն դրամ վնասը
07.04.2026 | 17:40
Բուհերի ընդունելության նոր կարգի ներդրումը հետաձգվում է մինչև 2030 թվականը․ ԿԳՄՍՆ
07.04.2026 | 17:31
Հավաքին մասնակցելու կամ մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար պատասխանատվություն սահմանելը սահմանադրակա՞ն է․ ՍԴ-ն նիստ է նշանակել
07.04.2026 | 17:23
Կարեն Խաչանով․ Կա զայրույթ և հիասթափություն
Բոլորը

Փաստաբանների պալատի խորհուրդը «Սասնա ծռերի» գործով փաստաբան Արա Ղարագյոզյանին մեղավոր է ճանաչել փաստաբանի վարքագծի կանոնագրքի խախտման համար և նրա նկատմամբ կիրառել կարգապահական տույժ` նկատողություն:

Ղարագյոզյանը համաձայն չէ այս որոշման հետ, և այն բողոքարկելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ «Այդ որոշումն ապօրինի է. այն նպատակ է հետապնդում, որ փաստաբանները չլքեն նիստերի դալիճը, երբ իրենց պաշտպանյալներն այնտեղ չեն, ինչպես և հանրային պաշտպաններն են վարվում։ Դա չի լինելու, ես շարունակելու եմ լիարժեք իրականացնել իմ պաշտպանյալների իրավունքների պաշտպանությունը։ Կարող եմ ասել, որ սա ճնշում և հետապնդում է փաստաբանների նկատմամբ»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արա Ղարագյոզյանը։

Հիշեցնենք, որ Ղարագյոզյանը նաև Արարատ Խանդոյանի շահերի պաշտպանն է, և այդ գործի շրջանակում էլ նրա նկատմամբ սանկցիա է կիրառվել։ Ղարագյոզյանը հրաժարվել է իր պաշտպանյալ Խանդոյանի բացակայության պայմաններում ներկա գտնվել նիստերի դահլիճում։ «Սասնա ծռերի» գործով պաշտպաններ Դավիթ Գյուրջյանի և Արայիկ Պապիկյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթները, սակայն ՓԲ խորհուրդը կարճել է։ Ղարագյոզյանն այս մասին միայն այն ասաց, որ որոշումն ապօրինի էր կայացվել:

«Շատ լավ կլինի, որ խորհրդի որոշ անդամներ քրեական իրավունք սովորեն և նոր մեր վարքագիծը քննարկեն։ Իրենք հայհոյանքը գոռալուց չեն տարբերում, ուստի իրավունք չունեն իմ վարքագիծը քննարկել»,- նշեց նա։

Փաստաբանը հստակեցնում է՝ ոչ թե դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել, այլ այն, ինչ ամրագրված է փաստաբանի վարքագծի կանոնագրքում: «Հստակ գրված է, որ փաստաբանն իր պաշտպանյալի շահերին հակառակ գործողություն անելու իրավունք չունի․ ինձ համար գերակա է իմ պաշտպանյալի շահը, չես կարող դիրքորոշում հայտնել մինչև քո պաշտպանյալի հետ չշփվես»,- ասաց Ղարագյոզյանը։

Նման վարույթ նշանակվել էր նաև «Սասնա ծռերի» գործով պաշտպաններ Դավիթ Գյուրջյանի և Արայիկ Պապիկյանի նկատմամբ, սակայն ՔՊ խորհուրդը կարճել է այն։ Այս կապակցությամբ զրուցեցինք նաև փաստաբան Արայիկ Պապիկյանի հետ։

Վերջինս էլ ընդգծեց, թե վարույթները տարբեր գործերի շրջանակում էին հարուցվել, ուստի տարբեր իրավիճակներ էին: «Բայց մոտավորապես նույն պատկերն է նաև մեր դեպքում․ կարծում եմ՝ Ղարագյոզյանի պարագայում ևս անհիմն էր կարգապահական տույժ նշանակելը»,- ասաց Պապիկյանը։

Անդրադառնալով իր և Դավիթ Գյուրջյանի նկատմամբ կարգապահական վարույթի կարճման որոշմանը` փաստաբան Պապիկյանը նշեց․ «Մեր դեպքում կարող եմ ասել, որ դատավոր Գաբրիելյանի կողմից կիրառված սանկցիան ակնհայտ անհիմն էր․ դատարանը, մեղմ ասած, օրենք էր խախտել, ուստի նման պայմաններում խորհրդին ոչինչ չէր մնում անել, քան սանկցիա չկիրառել»։

Պապիկյանը նաև հույս հայտնեց, որ դատավոր Գաբրիելյանն իրենց նկատմամբ «հերթական սանկցիաներ կիրառելու ժամանակ օրենքով կղեկավարվի»:

«Մենք հիմքեր չենք տալիս դատարանին, որ մեր նկատմամբ սանկցիա կիրառեն, դա ավելի շատ հետապնդման և լռեցման ձև է»,- եզրափակեց Արայիկ Պապիկյանը։

 

 Սեդա Ղուկասյան