Իրենց հրամանատարն էլ գնացել է կողքի զուգարան, պետք է ահաբեկվե՞նք դրանից․ Դավիթ Բաբայանը՝ հակառակորդի տանկերի տեղաշարժի մասին

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Հակառակորդի կողմից արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում այս գիշեր 82 միլիմետրանոց 4 արկի և Դ-44 տիպի 8 հրանոթների կիրառումն ամենևին լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսման վտանգի մասին չի խոսում։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։

«Մենք բազմիցս ասել ենք, որ սա Ադրբեջանի էությունն է, այն ահաբեկչական պետություն է և բնական է, որ նման քայլերի է դիմում․ առավել ևս մայիսյան եռատոնի ժամանակահատվածում»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Մեր դիտարկմանը, որ գիշերը նաև տանկերի տեղաշարժ է եղել սահմանում, Բաբայանն արձագանքեց․ «Հետո՞ ինչ, ասենք 10 տանկ է գնացել-եկել, իրենց հրամանատարն էլ գնացել է կողքի զուգարանը, ի՞նչ է, պետք է ահաբեկվե՞նք դրանից, տանկն ինչի՞ համար է, որ շարժվի»։

Բաբայանը շեշտում է․Ադրբեջանի էությունն այսպիսին է, Արցախում էլ արդեն սովորել են ու«տարօրինակ զարգացում չկա»։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կոչին՝ ուղղված մահմեդական երկրներին՝ չհամագործակցել Հայաստանի հետ, Դավիթ Բաբայանն ասաց․ «Բաքվի իշխանությունները միշտ էլ փորձել են այս հակամարտությանը հաղորդել կրոնական երանգ, որն իրականության մեջ գոյություն չունի։Սա կրոնական հակամարտություն չէ, և ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանը դիմում է ծայրահեղ ահաբեկչական քաղաքականության․ իրենց շովինիզմը փորձում են թաքցնել կրոնական երանգի ներքո»։

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ երեկոյան Ադրբեջանը կրակ է բացել «Շանթ» հեռուստաընկերության նկարահանող խմբի մեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով հեռուստաընկերության օպերատորը վիրավորվել է։

 

Սեդա Ղուկասյան