«Դուք ռասիստ ազգայնամոլ եք». Կարո Փայլանը՝ թուրք նախկին պատգամավորին

Լուրեր

08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պոլսհայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է Թուրքիայի «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցության նախկին պատգամավոր, իր հակահայկական գործունեությամբ հայտնի Սինան Օղանին. գրում է ermenihaber-ը:

Վերջինս Twitter-ի էջում  դժգոհություն էր հայտնել, որ Թուրքիայի Կարսի, Վանի և Իգդիրի քաղաքապետարաններում վերջին ժամանակներս հաճախակի են հյուրընկալվում հայկական տարբեր պատվիրակություններ։ Ըստ նրա՝ այդ ամենը պատակահականություն չէ։ Ընդ որում հակահայ գործիչը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ նմանատիպ այցերը շատացել են հատկապես այն բանից հետո, երբ Թուրքիայի ՏԻՄ ընտրությունների արդյունքում այդ քաղաքներում հաղթել են քրդամետ կուսակցության ներկայացուցիչները։

Կարո Փայլանը, Օղանին մեղադրելով այլատյացություն դրսևորելու մեջ, Twitter-ում հետևյալ գրառումն է արել.

«Ռասիստները, ժողովուրդների միջև բաժանարար գծեր քաշելով, ատելության քաղաքականություն են իրականացնում։

Մինչդեռ դեմոկրատները, խաղաղության կամուրջներ հիմնելով,  իմաստազրկում են բաժանարար գծերի գոյությունը։

Դուք ռասիստ թուրք ազգայնամոլ եք։

Մենք հավատում ենք ժողովուրդների եղբայրությանը։

Ու անելու ենք այնպես, որ ժողովուրդներն անպայման գրկախառնվեն»: