Իշխանությունը դանդաղում է, սա անհաջողության և նոր խնդիրների տանող ճանապարհ է. իրավապաշտպաններ

Լուրեր

16.12.2025 | 12:22
Նշան Խաչատրյանը նշանակվել է Ամրավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
16.12.2025 | 12:12
ՖԻՖԱ․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները
16.12.2025 | 12:03
37-ամյա տղամարդը դանակահարել է հորն ու մորը․ ծնողները մահացել են, որդին ձերբակալվել է
16.12.2025 | 11:52
Ռուբեն Նազարեթյանը՝ ֆուտզալի Հայաստանի 2025թ․ լավագույն մարզիչ
16.12.2025 | 11:43
Մեր քաղաքացի Սամվել Կարապետյանի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ ռուսական կողմի ուշադրության կենտրոնում. ՌԴ ԱԳՆ
16.12.2025 | 11:35
Արցախից տեղահանված քանի անձ է ՀՀ քաղաքացիություն ստացել․ փոխնախարարը թվեր ներկայացրեց
16.12.2025 | 11:24
ՀԿԿ նախագահը մասնակցում է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների 11-րդ համաժողովին
16.12.2025 | 11:12
ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները հյուրընկալվել են ԱԳՆ-ում․ տեղի է ունեցել տոնածառի լույսերի վառման արարողություն
16.12.2025 | 11:02
ԱԺ արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂ
16.12.2025 | 10:59
Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել «Թրամփի ուղուն» մասնակցությունը. ՌԴ ԱԳՆ
16.12.2025 | 10:46
Արմեն Գրիգորյանը Լոնդոն կմեկնի․ երկկողմ հանդիպում է նախատեսված
16.12.2025 | 10:41
ՀՀ մարզերում ապօրինի ջրօգտագործումներ են կասեցվել. ԲԸՏՄ
16.12.2025 | 10:28
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.12.2025 | 10:19
«Թրամփի ծրագիրը» նույնն է, ինչ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը, որին Թեհրանը կտրականապես դեմ է. Վելայաթի
16.12.2025 | 10:06
Տեղի է ունեցել պրոբացիայի և քրեակատարողական ոլորտին առնչվող հարցերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը
Բոլորը

«2015 թվականին ընդունված գործող Սահմանադրությունը գրվել է մեկ անձի համար՝ նրա իշխանությունը երկարաձգելու նպատակով։ Այն պետք է փոխվի»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ այս մասին ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։

Նա հեղափոխության առաջին իսկ օրից սպասել է, որ նոր իշխանությունը փոփոխության ուղղությամբ գործողությունների կգնա, սակայն ինքն այսօր ստիպված է արձանագրել՝ կոնկրետ քայլեր արված չեն. «Գործող Սահմանադրությունն այլևս պետք է գոյություն չունենար։ Այսօրվա խնդիրների հիմքում դրված է այդ փաստաթուղթը, որը մենք անվանում ենք Սահմանադրություն: Դրանցից լրջագույնը Սահմանադրական դատարանի ճգնաժամն է, կան այլ խնդիրներ ևս, որոնց իշխանությունները բախվում են։ Հրապարակում եղած տեղեկատվության հիման վրա կարող եմ ասել, որ այս Սահմանադրությունից ձերբազատվելու ուղղությամբ հրապարակային հայտարարություններ չեն արվում, ինչը տխուր է»:

Ինչո՞ւ հեղափոխական իշխանությունը գործուն քայլեր չի անում Սահմանադրությունը փոխելու ուղղությամբ. իրավապաշտպան Հայկուհի Հարությունյանի խոսքով՝ քաղհասարակությունը ևս իշխանությունից սպասում է այս հարցի պատասխանը։ Նա չի կիսում տեսակետը, թե հեղափոխությունից հետո սահմանադրական փոփոխությունների գնալը կարող էր ցնցումներ առաջացնել:

«Եթե ընդունենք, որ գործող Սահմանադրությանը ձեռք չենք տալիս, առնվազն գործադիր իշխանությունը պետք է ունենար լայնածավալ բարեփոխումների օրակարգ, և առնվազն պարբերաբար ի հայտ եկող խնդիրները կլուծվեին, հասարակությունը կբերվեր հարմոնիզացիայի մի մակարդակի, որը հնարավորություն կտար սահմանադրական փոփոխությունների իրականացման։ Մենք այսօր չունենք լայնածավալ բարեփոխումների օրակարգ և չունենք քննարկումներ՝ սահմանադրական հնարավոր փոփոխությունների վերաբերյալ։ Մենք ունենք հռչակագրային մակարդակում հայտարարություններ, բայց դրանց իրականացման գործուն քայլեր տեսանելի չեն»,- նշեց Հայակուհի Հարությունյանը:

Նա համամիտ է իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ, որ 2015-ին Սահմանադրությունը գրվել ու ընդունվել է նախկին նախագահի իշխանությունը երկարաձգելու նպատակով:

«Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի կարծիքով՝ այս պահին խոսքը գնում է ոչ թե դատաիրավական համակարգի բարեփոխումների, այլ՝ խնդրահարույց անձանցից ազատվելու մասին, ինչը բավարար չէ. «Պետք են լայնածավալ, մեծամասշտաբ, երկարաժամկետ դատաիրավական բարեփոխումներ: Ինչ վերաբերում է Սահմանադրության հարցին, ապա պետք է արձանագրել, որ գործող Սահմանադրությունը ժողովրդավարության իմիտացիայի Սահմանադրություն է։ Այն գրվել է, որ ժողովրդավարության իմիտացիա լինի, բայց իրական ժողովրդավարություն չլինի։ Երբ 2015-2016 թվականներին Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ այս Սահմանադրությամբ ավելի հեշտ կլինի հեղափոխություն անելը, ճիշտն ասած, շատերս լուրջ չէինք վերաբերվում այդ հայտարարությանը, բայց այդ մարդը փորձով ապացուցեց հակառակը: Այս Սահմանադրությունը հեշտացրեց հեղափոխություն անելը, բայց այն ժողովրդավարական պետության Սահմանադրություն չէ։ Այն պետք է փոխվի»։

Դանիել Իոաննիսյանն ասում է, որ հեղափոխությունից 13-14 ամիս անց ժողովրդավարական լուրջ բարեփոխումների ականատես չենք եղել, թե ինչու՝ պետք է հարցնել իշխանություններին: Սակայն, ըստ նրա, այստեղ դեր է ունեցել խորհրդարանական աշխատանքի, հանրային ծառայության փորձ չունեցող անձանց մուտքը Ազգային ժողով:

«Որոշակիորեն հասկանում եմ իշխանություններին և հակված չեմ շատ մեղադրել։ Ամեն օր լինում են կարճաժամկետ, լոկալ խնդիրներ, որոնցով զբաղվում են, բայց, ամեն դեպքում, այս տեմպերով առերեսվելու ենք լուրջ խնդիրների։ 2020 թվականին լինելու են ՏԻՄ ընտրություններ Գյումրիում և Վանաձորում, բազմաթիվ այլ համայնքներում, սակայն Ընտրական օրենսգրքի՝ ՏԻՄ-ին վերաբերող մասն ընդհանրապես քննարկված չէ և որևէ մեկը պատկերացում չունի՝ ինչպիսին պետք է այն լինի։ Դանդաղության պատճառով խնդիրների ենք առերեսվում»,- ասաց Իոաննիսյանը:

Իսկ Հայկուհի Հարությունյանն անհրաժեշտություն է տեսնում նախկին և ներկա իշխանությունների միջև սահման դնելու, այն է՝ քաղաքական գնահատականի արժանացնելը նախկին ռեժիմի գործողություններին։ Անդրադառնալով Սահմանադրության հնարավոր փոփոխության թեմային, Հարությունյանն ընդգծեց՝ սահմանադրական գործող շրջանակը հնարավորություն չի տալիս ընտրական համակարգի փոփոխություններն իրականացնել այնպես, որ կանխվի հետագա նախկին ռեժիմի գործադրած հնարավոր սցենարները. «Վեթինգի պարագայում ևս մենք բախվելու ենք սահմանադրական արգելքների: Գուցե գործընթացը գնա, բայց այսօր գործող սահմանադրական կարգավորումների գործունեության պայմաններում սահմանադրական փոփոխության խնդիրը դառնալու է արդիական»։

Վարդան Հարությունյանը համամիտ է՝ հեղափոխության նպատակներից մեկը պիտի լինի նախկին, մերժված ռեժիմին քաղաքական գնահատական տալը:

«Եթե դու նրան տալիս ես քաղաքական գնահատական, ապա այն քեզ թելադրելու է քո հետագա գործողությունները։ Դրանցից մեկը լինելու են սահմանադրական փոփոխությունները, հաջորդ կարևոր խնդիրը դատական համակարգի փոփոխությունն է։ Այսօր տպավորություն է, որ իշխանությունը որոշել է շատ լուրջ փոփոխություններ չանել՝ ոչնչացնել կոռումպացված համակարգը, փոխել մեկ-երկու օդիոզ դեմքերի և աշխատել այն հույսով, որ բոլորս տեսնելու ենք, թե լավ ստացվեց։ Այդպես չի լինելու, սա ճանապարհ է, որը տանելու է անհաջողության, հեղափոխությունն իր տրամաբանությունն ու պահանջներն ունի։ Սահմանադրությունից պետք է սկսել: Դատական համակարգը ոչ միայն պետք է զտել, այլև փոխել։ Մենք չունենք դատական համակարգ, այն պետք է ոչ թե փոխել, այլ ստեղծել»,- ասաց Վարդան Հարությունյանը։

Ռոբերտ Անանյան