80 հազարից ավելի քաղաքացիների աշխատավարձ է բարձրանալու. Բաբկեն Թունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
Բոլորը

«Գնդակն Ազգային ժողովի դաշտում է, 63 հազար դրամը 100 տոկոս կոնսենսուս է, 68 հազարը՝ քննարկելի»,- աշխատավարձերի բարձրացման թեմայով այսօր կազմակերպված քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

Պատգամավորը պարզաբանեց՝ նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելը բերելու է բազային աշխատավարձերի բարձրացման, ինչը նշանակում է՝ բարձրանալու են պետական պաշտոնյաների աշխատավարձերը. «Որպեսզի մենք չազդենք բազային աշխատավարձի վրա, նվազագույն աշխատավարձը ֆիքսել ենք այն չափով, որ չբերի բարձրացման: Բայց եթե Կառավարությունը կառաջարկի մեխանիզմ, որը չի բերի բազային աշխատավարձի բարձրացման, մենք, իհարկե, կողմ կլինենք»։

Թունյանի խոսքով՝ երբ ասվում է, որ 80 հազար աշխատողի աշխատավարձ է բարձրանալու, այդքան էլ այդպես չէ, թիվն իրականում ավելի մեծ է։

«Օրինակ՝ 60 հազար դրամ ստացողների աշխատավարձը ևս բարձրանալու է, այլ կերպ ասած՝ բարձրանալու է 63 կամ 68 հազար ստացող բոլոր քաղաքացիներին աշխատավարձը»,- մանրամասնեց պատգամավորը՝ նկատելով, որ ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը պետք է լինի այն մակարդակի վրա, որում գտնվում է սպառողական զամբյուղը։

Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարությունն օրեր առաջ ընդունեց նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից 68 հազար դրամ դարձնելու մասին նախագիծը։ Թեպետ կառավարող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկում էին 55 հազար դրամից բարձրացնել 63 հազարի, սակայն Կառավարությունը հաստատեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկած՝ 68 հազար դրամ նվազագույն աշխատավարձի չափը:

Մանրամասները՝ տեսանյութում: