Իրանը պատրաստվում է միջուկային գործարքով նախատեսվածից ավելի մեծ ծավալով ուրան հարստացնել

Լուրեր

08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թեհրանը հուլիսի 7-ից կհրաժարվի Արաքում ռեակտորի փոխարկումից և այն կվերադարձնի նախկին վիճակին, որի դեպքում հնարավոր է պլուտոնիումի արտադրությունը։ Դա կլինի այն պարագայում, եթե միջուկային գործարքի կողմերը չկատարեն իրենց պարտավորությունները։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Հուլիսի 7-ից ուրանի հարստացումն այլևս չի լինի 3.67% մակարդակի վրա: Մենք մի կողմ կդնենք այդ պարտավորության կատարումը և այն 3.67%-ից կբարձրացնենք այնքան, որքան մեզ անհրաժեշտ լինի»,- ասել է Հասան Ռոհանին:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը Թեհրանի հայտարարությունից հետո հաստատել է, որ Իրանը 300 կգ-ով ավելացրել է հարստացված ուրանի պաշարը։ Մինչ այդ, Իրանը նշում էր, որ չի պատրաստվում կատարել հարստացված ուրանի պաշարների պահպանման շուրջ պարտավորությունները:

ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, մեկնաբանելով իրավիճակը, հայտարարել է, որ Իրանի այս քայլն անսպասելի չէ, քանի որ 300 կգ-անոց «բեռը» վերաբերում է միջուկային գործարքի շրջանակում Իրանի կողմից կամավոր ստանձնած պարտավորություններին։

Նելլի Մելքոնյան