Վերնիսաժի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ քննվող քրեական գործով ևս երկու մեղադրյալի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին

Լուրեր

15.01.2026 | 23:03
Ֆուտզալի Հայաստանի հավաքականի հերթական հաղթանակը
15.01.2026 | 22:57
ՀՀ ԱԳ փոխնախարարը և Կարլ Կրեսը քննարկել են օգոստոսի 8-ի հուշագրերի իրականացմանն ուղղված քայլերը
15.01.2026 | 22:37
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
15.01.2026 | 22:24
Grok չաթբոտն այլևս չի կարողանա «մերկացնել» մարդկանց
15.01.2026 | 22:10
Սաուդյան Արաբիան, Կատարը և Օմանը համոզել են Թրամփին՝ «Իրանին հնարավորություն տալ». AFP
15.01.2026 | 21:54
Մինեապոլիսում ներգաղթի աշխատակիցը կրակել է վենեսուելացի ներգաղթյալի ոտքին
15.01.2026 | 21:41
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.01.2026 | 21:29
Հեռախոսներ են ներկրել մաքսանենգ ճանապարհով. ՊԵԿ-ը՝ կոմիտեի ձերբակալված պաշտոնյաների մասին
15.01.2026 | 21:13
Անկախ ԲԴԽ կազմից՝ Խորհուրդը չի կարող Դավիթ Հարությունյանի գործով տրիբունալ լինել. փաստանամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2026 | 21:00
Ադրբեջանի հարձակումը կլինի ԱՄՆ-ի շահի դեմ․ ՀՀ է գալիս ամերիկյան ֆինանսը և տնտեսական շահը․ Արմինե Մարգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2026 | 20:45
10,000 դոլար կաշառք՝ դատավորներին. երեք անձ ամբաստանյալի աթոռին է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2026 | 20:33
ԱՄՆ-ը Կարիբյան ծովում պատժամիջոցների տակ գտնվող նավթային լցանավ է կալանել
15.01.2026 | 20:21
Քաղաքական խորհրդակցություններ` Հայաստանի և Գերմանիայի ԱԳՆ-ների միջև
15.01.2026 | 20:09
Զախարովան մեկնաբանել է Սոլովյովի հայտարարությունները
15.01.2026 | 20:09
Ավելի հավանական է՝ Արթուր Ալեքսանյանին փոխարինեմ որևի մրցումում, քան ԲԴԽ-ն վերականգնի ինձ պաշտոնում. Դավիթ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ  հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Երևանում Վահագն Աբգարյանի և վերջինիս ուղեկցող չորս անձանց նկատմամբ կատարված զինված հարձակման դեպքի առթիվ քննվող քրեական գործով ևս երկու մեղադրյալի՝ Ա.Կարադավիդովի և Ա.Բլբուլյանի մասով նախաքննությունը:

«Հիշեցնենք, որ 2017 թվականի սեպտեմբերի 14-ին՝ Հանրապետության 48 հասցեում գտնվող հյուրանոցի մոտ, Լոռու մարզի բնակիչ Վահագն Աբգարյանի և նրա հետ գտնվող 4 անձանց  ուղղությամբ հնչել էին կրակոցներ, որոնց հետևանքով մեկ անձ՝ 1974թ. ծնված Գագիկ Մոսինյանը, ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել էր,  իսկ 1978թ. ծնված Վահագն Աբգարյանը, հրազենային տարբեր վնասվածքներով, տեղափոխվել բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում։

Նախաքննության ընթացքում ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Ալավերդի քաղաքի բնակիչներ Ա.Բլբուլյանը, Ա.Կարադավիդովը և Երևանի բնակիչ Ռ.Խաչատրյանը, հստակեցվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ռ.Խաչատրյանը 2017թ. ընթացքում նախնական համաձայնության է եկել իր ծանոթներ Ա.Կարադավիդովի և Ա.Բլբուլյանի հետ` վրեժի շարժառիթով  Ալավերդի քաղաքի բնակիչ Վ.Աբգարյանի և նրան ուղեկցող Գագիկ Մոսինյանին, Արթուր Մնացականյանին, Արամ Խաչատրյանին, Դավիթ Բուդաղյանին սպանությունն իրականացնելու շուրջ, կատարել դերաբաշխում:

Քննության տվյալներով՝ այդ նպատակով Ա.Կարադավիդովը և Ա.Բլբուլյանն ապօրինի ձեռք են բերել և 2017 թվականի ընթացքում Երևանում վարձակալած բնակարանում ապօրինի պահել են մարտական ակոսափող հրազեն հանդիսացող «ԱԿՍ-74» տեսակի ինքնաձիգ, ակոսափող հրազեն հանդիսացող «Բայկալ 442» տեսակի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, ինչպես նաև՝ Ռաֆիկ Խաչատրյանի միջոցով և վերջինիս անվամբ կնքված վարձակալության պայմանագրի հիման վրա՝ «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենա:

Հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով, հաստատապես տեղյակ լինելով, որ Վահագն Աբգարյանը և նրան ուղեկցող անձինք 2017 թվականի սեպտեմբերի 13-ին ժամանել են Երևան քաղաք և գտնվում են Հանրապետության փողոցի 48 հասցեում գործող հյուրանոցում, տարածքն ուսումնասիրելուց, սպանության կատարման հնարավորինս հարմար վայր ընտրելուց և ավտոմեքենան հյուրանոցի կենտրոնական մուտքի դիմաց կայանելուց հետո, Կարադավիդովը և Բլբուլյանն ավտոմեքենայի սրահի հետնամասում զինված դարանակալել և սպասել են Վահագն Աբգարյանին և նրա ընկերներին:

2017 թվականի սեպտեմբերի 14-ին՝ ժամը 13:26-ի սահմաններում, նկատելով, որ Վահագն Աբգարյանը, Գագիկ Մոսինյանը, Արթուր Մնացականյանը, Դավիթ Բուդաղյանը և Արամ Խաչատրյանը դուրս են գալիս հյուրանոցից` վերջիններիս դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով դուրս են եկել ավտոմեքենայից և իրենց մոտ ապօրինի պահվող ինքնաձիգով և ատրճանակով բազմաթիվ կրակոցներ են արձակել մարդաշատ վայրում գտնվող Վահագն Աբգարյանի և նրան ուղեկցողների ուղղությամբ՝ վտանգելով նաև հյուրանոցի աշխատակիցների, հաճախորդների և հարակից փողոցներում գտնվող անձանց կյանքը:

Այդ ընթացքում Արմեն Կարադավիդովի և Ալբերտ Բլբուլյանի գործողություններին օժանդակելու, կրակոցներ կատարած անձանց քանակի վերաբերյալ կեղծ տպավորություն ստեղծելու և այդպիսով հնարավոր դիմադրության հանգամանքը բացառելու նպատակով, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Ռաֆիկ Խաչատրյանն իր մոտ գտնվող ատրճանակն ուղղել է գետնին ընկած Վահագն Աբգարյանի ու նրան ուղեկցող անձանց ուղղությամբ, սակայն չի կրակել, որից հետո խմբի անդամների հետ դիմել է փախուստի:

Արմեն Կարադավիդովի արձակած կրակոցների հետևանքով Գագիկ Մոսինյանին պատճառվել է առողջության ծանր վնասի հատկանիշներ պարունակող հրազենային  գնդակային, միջանցիկ վիրավորում, որի արդյունքում նա տեղում մահացել է, իսկ Վահագն Աբգարյանին պատճառվել են առողջության ծանր վնասի հատկանիշներ պարունակող հրազենային, գնդակային վիրավորումների ձևով մարմնական վնասվածքներ, սակայն Վահագն Աբգարյանին, Արթուր Մնացականյանին, Դավիթ Բուդաղյանին և Արամ Խաչատրյանին կյանքից ապօրինաբար զրկելու հանցավոր մտադրությունը խմբի կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմեն Կարադավիդովին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասո, իսկ Ալբերտ Բլբուլյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Հայտարարվել է Արմեն Կարադավիդովի և Ալբերտ Բլբուլյանի վերաբերյալ անջատված մասով նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Քրեական գործով նախաքննությամբ դեռևս չեն պարզվել հանցագործության գործիք հանդիսացող ռազմամթերքի՝ ապօրինի կերպով իրացրած անձի (անձանց) ինքնությունը, հանգամանքները:

Ուստի՝ որոշում է կայացվել Արմեն Կարադավիդովին և Ալբերտ Բլբուլյանին վերը նշված հրազենները և փամփուշտներն ապօրինի կերպով իրացնելու վերաբերյալ մասը քրեական գործից անջատելու և առանձին վարույթում առանձնացնելու մասին, որով նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերի, 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Վերջինիս մասով քրեական գործն անջատվել էր առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին և քրեական գործը՝  մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է հաղորդագրությունում: