«Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահը զանգեց ու ասաց՝ շեֆն ուզում է քեզ տեսնել». Հայկ Սարգսյանի գործով վկա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սերժ Սարգսյանի եղբորորդու` Հայկ Սարգսյանի գործով դատական նիստին ներկայացել էր վկա Սամվել Ասլանյանը: Նա հայտարարեց, որ Սարգսյանների ընտանիքի հետ միշտ լավ հարաբերությունների մեջ է եղել:

Գործով դատախազ Աբգար Առաքելյանը միջնորդեց, որ հրապարակվի վկայի նախաքննական ցուցմունքը: Դատախազի կողմից հրապարակված ցուցմունքում նշված էր, որ դեպքի օրն Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահը զանգել է վկային և նշել, որ «շեֆը» ուզում է նրան տեսնել:

«Ալեքսանդր Սարգսյանը ինձ հայտնեց, որ Հայկը և Արթուրը զենքով խաղացել են նկուղում, որի ժամանակ զենքը կրակել է Արթուրի մեջքին, նա վիրավորվել և տեղափոխվել է հիվանդանոց: Նշեց, որ նրան հիվանդանոց են տեղափոխել տղաները և ամեն ինչ անում են, որ լավ լինի: Ալեքսանդր Սարգսյանը խնդրեց հանդիպել Արթուր Ղևոնդյանի ընտանիքի անդամների հետ և փոխանցել, որ ամեն ինչ լավ կլինի, նրան տիրություն կանեն: Քանի որ մտերիմ էինք, համաձայնեցի և գնացի Արթուր Ղևոնդյանի բնակարան: Հրազենային վիրավորում ստացած տղայի ծնողներին կարողացել եմ հանգստացնել, որից հետո իջել եմ բակ և Ալեքսանդր Սարգսյանին հայտնել, որ կատարել եմ ասածը»,- նշված էր վկա Սամվել Ասլանյանի նախաքննական ցուցմունքում:

Նա նշեց, որ ժամը 24-ին նրան զանգել է Ալեքսանդր Սարգսյանի աներորդին՝ Ավոն, ասել է, որ թյուրիմացություն է եղել և խնդրեց իջնել բակ: Բակում վկան հանդիպել է Ավոյին և Ալեքսանդր Սարգսյանին: Նրանք վկային հայտնել են, որ սխալ են ասել, վնասվածքը ստացել է Դավիթ Սիմոնյանը, ոչ թե Արթուր Ղևոնդյանը: Նրանք Սամվել Ասլանյանին խնդրել են հանգստացնել նաև Դավիթ Սիմոնյանի ընտանիքին: Այնուհետ վկան հասկացել է, որ վնասվածքը թեթև չի եղել:

Վերադառնալով տուն՝ վկան բակում լսել է, որ Ալեքսանդր Սարգսյանի անվտանգության աշխատակիցները բակի բնակիչներին ասում էին, որ Դավիթին կրակել է Արթուրը:

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի և ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելը) հատկանիշներով։ Դատական նիստը հետաձգվեց, այն կշարունակվի օգոստոսի 16-ին ժամը 14:00-ին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան