Լևոն Երանոսյանի գործով տուժող են պատգամավորներ Ալեն Սիմոնյանն ու Արեն Մկրտչյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.09.2026 | 19:11
Պապիկյանը 3-րդ բանակային կորպուսի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ հրամանատարին
02.09.2026 | 18:56
Վթարի հետևանքով հոսպիտալացվել է 10 տուժած. ԱՆ
02.09.2026 | 18:50
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել «Գաջեգործ»-ի սեփականաշնորհումը և պետությանը վերադարձնել 8816 բաժնետոմս
02.09.2026 | 18:40
Վթար Քուչակ-Ապարան ճանապարհին. նախնական տվյալներով՝ կա 5 զոհ
02.09.2026 | 18:30
ՀԱՊԿ-ին ավելի լավ այլընտրանք չեմ տեսնում Թուրքիայի և Ադրբեջանի սպառնալիքին դիմագրավելու հարցում․ ՀՀ-ն միայնակ չի կարող․ Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 18:25
Ֆրանսիայում կանխել են Կիլիան Մբապեի առևանգումը. աղբյուր
02.09.2026 | 18:22
Ըստ փաստաբանների՝ Գագիկ Խաչատրյանը 24 ժամ չի սնվել // ԹՐԻՓՓ քննարկում՝ Սյունիքում․ ԼՈՒՐԵՐ
02.09.2026 | 18:19
Էրդողանը Հունաստանին կոչ է արել դադարեցնել ապառազմականացված կղզիների զինումը․ «Մեր հանգստությունը թուլություն չհամարեք»
02.09.2026 | 18:11
«Ռուսաստանի երկաթուղիների» «թունավորության» հարց ոչ ոք չի բարձրացնում, բացի Փաշինյանից․ Օվերչուկ
02.09.2026 | 18:00
Գագիկ Խաչատրյանի փաստաբանները դիմել են ՄԻԵԴ-ին՝ հրատապ միջոց կիրառելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 17:49
Ադրբեջանական SOCAR-ը մտնում է ԱՄՆ գազային շուկա․ Comstock-ը գործարքի հաշվին կկրճատի պարտքը
02.09.2026 | 17:37
Թումանյանում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը մեկնարկում է սեպտեմբերի 2-ին․ ԿԸՀ
02.09.2026 | 17:26
Նաիր Թիկնիզյանի գործակալ. «Հենց եղավ «Օլիմպիակոսի» տարբերակը, ընտրությունը կանգ առավ այս մեծ ակումբի վրա»
02.09.2026 | 17:24
Ինչո՞ւ է Գագիկ Խաչատրյանը հրաժարվել ՄՌՏ հետազոտությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 17:18
Կիևում փոխհրաձգություն է տեղի ունեցել Ուկրաինայի երկու ուժային կառույցների ներկայացուցիչների միջև
Բոլորը

Նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով տուժողներ են ճանաչվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը: Այս մասին Երանոսյանի գործով նիստին հայտարարեց նիստը նախագահող դատավորը:

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում ընթանում է ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ Լևոն Երանոսյանը մեղադրվում է 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին Երևանում 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ կիրառելու և այդպիսով իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու մեջ: Նախկին ոստիկանապետը մեղադրանքն անհիմն է համարում: Նիստին տուժողները և նրանց ներկայացուցիչները ներկա չեն:

Դատավորը նաև հայտնեց, թե, ըստ փորձաքննության արդյունքների, այդ օրերին ինչ վնասվածքներ է ստացել Նիկոլ Փաշինյանը, սակայն վարչապետը Լևոն Երանոսյանի գործով տուժող չի համարվում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան