Բակո Սահակյանի հրամանագրով Իգոր Գրիգորյանը նշանակվել է Արցախի քննչական կոմիտեի նախագահ
Արցախի նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 1-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Իգոր Գրիգորյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
«Նույն օրը նախագահն ստորագրել է հրամանագիր Իգոր Գրիգորյանին Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ նշանակելու մասին՝ 6 տարի պաշտոնավարման ժամկետով»,- ասված է հաղորդագրությունում: