Եթե դասեր չքաղենք, մեր թավշյա հեղափոխությունը կդառնա թավշյա հեռացում. Սասուն Միքայելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 17:57
Կրեմլը ողջունել է Կիևին ուղղված Թրամփի կոչը՝ դադարեցնել ՌԴ-ի տնտեսական ենթակառուցվածքների վրա հարձակումները
14.09.2026 | 17:49
Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո
14.09.2026 | 17:40
Արփինե Սարգսյանն ու Իրակլի Կոբախիձեն քննարկել են իրավապահ համագործակցությունն ու ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 17:31
«Ուժեղ Հայաստանը» հանձնաժողովի նախագահի պաշտոնում նոր թեկնածու առաջադրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:22
Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի առաջնորդները Միացյալ Թագավորությունից անկախանալու մասին փոխըմռնման հուշագիրը
14.09.2026 | 17:12
Եվրահանձնաժողովը կուսումնասիրի ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի գրառումը Արցախի մշակութային ժառանգության մասին
14.09.2026 | 17:07
Չփորձե՛ք ինձ նկատողություն անեք․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:56
Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը հրաժարական է տվել
14.09.2026 | 16:50
Փոխե՛ք ձեր առաջնորդին․ Ռուբեն Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:45
210 մլն դրամ կանխիկ, G63-ի փաստացի տիրապետում, ZIL-ը՝ նվեր․ ինչ է հայտարարագրել Առուշ Առուշանյանը
14.09.2026 | 16:35
Գրոնոն Երևանում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացումը
14.09.2026 | 16:23
Փաստաբան և Հարկադիրի նախկին պաշտոնյաներ են ձերբակալվել
14.09.2026 | 16:16
Թրամփը դեմ է արտահայտվել արհեստական բանականության զարգացումը դանդաղեցնելու կոչերին
14.09.2026 | 16:07
ՌԴ սահմանապահները եթե հանվեն, կչեղարկվի ՀՀ-ի և Թուրքիայի միջև սահմանը. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:01
Փաշինյանը հանձնարարել է մշակել պետական ակտիվների կառավարման արդյունավետ նոր մոդել
Բոլորը

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը վարչության նիստին Աբովյանի համայնքապետի թեկնածու է ներկայացրել, ես դեմ եմ քվեարկել: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Աբովյանի ընտրություններին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

«Ինքը ուզեցել է մարզում դառնալ դեմք, թեկնածու է ներկայացրել, ես դեմ եմ քվեարկել և չեմ խառնվել ընտրություններին ընդհանրապես, չեմ միջամտել: Պահել եմ ՔՊ-ի կարգուկանոնը: Ես ասել եմ, որ ճանաչում եմ Աբովյանի գործող քաղաքապետին, ԱԺ-ի պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հանձնաժողովի փորձագետն է եղել, ասել եմ, որ պետք չէ տանել ցնցումների, ինքը շատ կիրթ, նորմալ երիտասարդ է»,- ասաց Սասուն Միքայելյանը՝ շարունակելով թվարկել Աբովյանի քաղաքապետի արժանիքները:

Նա վստահեցրեց՝ «ՔՊ»-ին, որևէ մեկին թիկունքից չի խփել:

«Ես չեմ խառնվել, չեմ ասել, որ պիտի գնաք, ընտրեք գործող քաղաքապետին: Աբովյանի ընտրությունները «Քաղաքացիական պայմանագիրը» պարտվեց Ռոմանոս Պետրոսյանի պատճառով, որովհետև ինքն անձնավորեց իր դերակատարությունն Աբովյանի քաղաքապետի ընտրություններում: Այս շարժման մեջ, երբ ժողովուրդն իներցիայով ձայն է տալիս, իրենք գիտեն՝ դեմք են, մեր դերակատարություն ունեն թավշյա հեղափոխության հետ կապված: Եվ եթե մենք դասեր չքաղենք, թավշյա հեղափոխությունը մեր կողմից կդառնա թավշյա հեռացում»,- ասաց Սասուն Միքայելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: