Տեղի է ունեցել ՀՅԴ-ի և «Ազատություն» կուսակցության հանդիպումը

Լուրեր

11.07.2026 | 13:33
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
11.07.2026 | 13:16
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդմոն Մարուքյանին. պահանջում է ներողություն խնդրել
11.07.2026 | 13:06
«Իրանը կջախջախվի, եթե փորձի սպանել ԱՄՆ նախագահին»․ Թրամփի կոշտ ուղերձը Թեհրանին
11.07.2026 | 12:56
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակների համար
11.07.2026 | 12:34
Լոռիում քննարկվել է Վանաձոր-Փամբակ համայնքների միավորման օրենսդրական նախագիծը
11.07.2026 | 12:23
Հայտնի է՝ որքան պարգևավճար է ստանալու Անգլիայի հավաքականն աշխարհի չեմպիոն դառնալու դեպքում
11.07.2026 | 12:16
«Արարատ ցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյանը տեսանյութ է հրապարակել
11.07.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
11.07.2026 | 11:33
Ստրասբուրգում քննարկվել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանության նոր չափանիշները
11.07.2026 | 11:22
Աշխեն Հայրապետյանն ազատվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից
11.07.2026 | 11:12
ՖԻՖԱ-ն կարող է շուրջ 11 միլիոն դոլար վաստակել ԱԱ-2026-ի եզրափակիչի ստադիոնի խոտածածկի կտորների վաճառքից
11.07.2026 | 10:59
Հրդեհ Մայակովսկի բնակավայրում․ տուժածներ չկան
11.07.2026 | 10:40
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 11-ի դրությամբ
11.07.2026 | 10:22
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.07.2026 | 10:01
Իսպանիայի հավաքականը ռեկորդներ է սահմանել
Բոլորը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը շարունակում է քաղաքական խորհրդակցությունների շարքը խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ՝ քննարկելու համար երկրում տիրող հասարակական-քաղաքական իրավիճակին առնչվող հարցեր։

«Այս համատեքստում հունիսի 29-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ հանդիպում «Ազատություն» կուսակցության ղեկավար՝ Հրանտ Բագրատյանի և իրավաբանական գիտությունների թեկնածու, սահմանադրագետ Նորայր Փանոսյանի հետ: Դաշնակցության կողմից հանդիպմանը մասնակցում էին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը,  ՀՅԴ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը և ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկրի սոցիալ-տնտեսական, քաղաքական իրավիճակին վերաբերող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Արցախ-Հայաստան անվտանգության խնդիրներ, դատա-իրավական համակարգի բարեփոխումներ, մեր երկրի համար ներքին ու արտաքին առկա մարտահրավերներ, այդ հարցերի շուրջ համագործակցության հնարավորութուններ:

Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին շարունակելու քաղաքական խորհրդակցությունները»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ: