Տիգրան Ավինյանը Շարժայի կառավարական պատվիրակության հետ քննարկել է գործարար կապերի զարգացման հնարավորությունները

Լուրեր

08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունիսի 28-ին ընդունել է Հայաստանում գտնվող ԱՄԷ Շարժայի էմիրության պատվիրակությանը՝ կառավարական հարցերով գործադիր նախագահ Շեյխ Ֆահիմ ալ Քասիմիի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Շարժայի էմիրության հետ Հայաստանի գործարար կապերի զարգացման հնարավորությունները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին՝ ՀՀ փոխվարչապետը կարևորել է Արաբական ծոցի տարածաշրջանի, այդ թվում՝ ԱՄԷ-ի հետ առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը: Նա ներկայացրել է ՀՀ տնտեսության մեջ տեղի ունեցող դրական տեղաշարժերը և ներդրումային միջավայրի բարելավման նպատակով իրականացվող քայլերը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Շեյխ Ֆահիմ Ալ-Կասիմին նշել է, որ ինքը մեծ ներուժ է տեսնում մի շարք ուղղություններով հայկական կողմի հետ փոխշահավետ նախաձեռնությունների իրականացման համար: Շարժայի կառավարության ներկայացուցիչը ՀՀ փոխվարչապետին է տեղեկացրել գործակցության առավել շահութաբեր ոլորտների վերհանման նպատակով իրականացվող աշխատանքների մասին:

Զրուցակիցները անդրադարձել են սննդի անվտանգության, ջրային ոլորտի, գյուղատնտեսության, թափոնների կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, կրթության, մշակույթի և մի շարք այլ ուղղություններով համագործակցության մեխանիզմների մշակմանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային խմբի շրջանակում շարունակել քննարկումները գործնական առաջարկությունների ներկայացման նպատակով: