Ատելության խոսքի տարածման մեջ ներդրում ունեն թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր գործիչները․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր հասարակական հարաբերությունները սրված են ավելի շատ, քան անցյալ տարիներին, ասում է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Նա օրինաչափ է համարում, որ քաղաքական լարված դրությունը արտացոլվում է նաև լրատվադաշտում։

Ըստ նրա՝ ատելության խոսքի դեմ պայքարում կարելի է հաջողել՝ այդպիսի կոչերն իրավական գնահատականի արժանացնելով։

«Միջազգային պրակտիկայում կան հետաքրքիր նախադեպեր, որոնք կարելի է կիրառել, և եթե ատելության խոսքը քրեականացնելու միտում կա, ապա շատ կարևոր է այնպիսի սահմանում գտնել դրա համար, որը համարժեք կլինի գործողությանը։ Եթե մենք քրեականացնելու խնդիր ենք դնում, ապա կարևոր է հստակեցնել՝ խոսքը գնում է այն ատելության խոսքի մասին, որն իր մեջ ներառում է արդեն եղած քրեական պատասխանատվության ենթարկվելիք գործողություններ, ինչպիսին է ռասսայական խտրականությունը։ Եվ այստեղ պետք է դիտարկել բռնության կոչերը որպես քրեականացման ենթակա ոլորտ։ Դա լուրջ իրավաբանների գործ պետք է լինի, հապշտապ գործողություններն այստեղ չեն կարող օգտակար լինել»,- ասաց ԵՄԱ նախագահը։

Բորիս Նավասարդյանը համոզված է, որ ատելության խոսքի տարածմանն օժանդակում են թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր գործիչները հավասարապես։ Քաղաքական բանավեճում օգտագործվող բառապաշարը հաճախ է անցնում թույլատրելի սահմանը։ Որպես պայքարի միջոց պարտադիր է իրավական կարգավորումներն ու դատարանների աշխատանքն արդյունավետ դարձնելը, և գլխավորապես՝ լրատվամիջոցների ինքնակարգավորման մեխանիզմների զարգացումը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան