Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին ԵՄ որոշումը վաղն ուժի մեջ կմտնի

Լուրեր

28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
Բոլորը

Ռուսաստանի դեմ  պատժամիջոցները կես տարով երկարաձգելու մասին ԵՄ որոշումը վաղը՝ հունիսի 29-ին, ուժի մեջ կմտնի։  Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝  հղում անելով երեկ հրապարակված ԵՄ պաշտոնական  տեղեկագրին, որտեղ ներկայացված են համապատասխան նորմատիվ ակտերը։

Տեղեկագրում նաև նշված է, որ նման որոշում ընդունվել է  2019թ․ հունիսի 20-21-ը Եվրոպայի խրհրդում Մինսկի պայմանավորվածությունների կատարման մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթներից հետո։

Նշենք, որ Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ 2014 թվականին էր սահմանել՝ կապված Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերի և Ղրիմը Ռուսաստանին միացնելու հետ։

Սահմնափակումների շրջանակում դադարարեցվել էին վիզայի ազատականացման, ինչպես նաև համագործակցության նոր պայմանավորվածությունների մասին բանակցությունները։ Բացի այդ, արգելք էր դրվել Ռուսաստանից պաշտոնատար անձանց՝ Եվրամիության անդամ երկրներ մեկնելու վրա, ինչպես նաև  սառեցվել էին նրանց ակտիվները, ներդրվել առևտրային, ֆինանսական ու ռազմական բնույթի սահմանափակումներ։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 26-ին ԵՄ անդամ երկրների միաձայն քվեարկության արդյունքում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պաշտոնապես երկարաձգվեցին  մինչև 2020թ․ հունվարի 31-ը։

 

 

Նելլի Մելքոնյան