Երբ որևէ կողմ ցանկացել է՝ բանակցությունները մտնեն փակուղի, խոսել է խաղաղապահ ուժերից․ Թևան Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Մինչ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն էլ ակնհայտ էր՝ որևէ ակնկալիք չպետք է ունենալ: Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանն ու դրանց արդյունքներին՝ ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Վաշինգտոնում հադիպեցին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։ Հանդիպումից հետո միջնորդները կողմերին կոչ են արել վերականգնել խաղաղությանը նպաստող մթնոլորտը։

«Ադրբեջանի համար դա հերթական անգամ ժամանակ ձգելու առիթ էր։ Իրենք ժամանակ են ձգում, ինչ-որ բաներ են ասում, բայց բոլոր քննարկումներն Ադրբեջանը օգտագործում է ի շահ նրա, որ ցույց տա՝ ինքը «պուպուշիկ է», սակայն իր քաղաքական որոշումները վաղուց է ընդունել, որ միակ մոտեցումը լինելու է ռազմական լուծումը։ Ադրբեջանը սպասում է ճիշտ ժամանակին, երբ կզգա՝ հայ ազգի միասնությունն այն չի, ինքը տնտեսապես ուժեղ է, իսկ միջազգային իրավիճակն էլ թույլ է տալիս, որ գործողություններ անի»,- նշեց Պողոսյանը:

Զոհրաբ Մնացականյանից հետ հանդիպումից հետո Մամեդյարովը խոսել էր տարածաշրջանում խաղաղապահ ուժերի տեղակայման մասին։ Թևան Պողոսյանն ասաց՝ մշտապես, երբ որևէ կողմ ցանկացել է՝ բանակցությունները մտնեն փակուղի, բարձրաձայնել է խաղաղապահ ուժերի մասին։

«Ամենակարևոր հարցերից մեկն է, թե ի՞նչ մանդատով են գալու խաղաղապահ ուժերը, լավագույն օրինակները կան աշխարհում, որոնք ուսանելի են, այսինքն՝ մանդատը շատ կարևոր է. եթե ինչ-որ բան լինի, ո՞նց են արձագանքելու»,- շարունակեց Պողոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։