Թուրքական զինուժը հարվածներ է հասցրել Իդլիբում սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ

Լուրեր

12.07.2026 | 17:02
Ալեն Սիմոնյանը մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը արձակուրդում կգտնվի․ նա պարգևատրման մասին որոշում է ստորագրել
12.07.2026 | 16:12
Ուկրաինայի նախագահը հայտարարել է վարչապետի հրաժարականի մասին
12.07.2026 | 15:54
Վթարային ջրանջատում Վանաձորում
12.07.2026 | 14:55
Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումին
12.07.2026 | 14:12
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
12.07.2026 | 13:12
Հուլիսի 12-17-ի եղանակը․ Երևանում՝ չոր, մարզերում՝ կարճատև անձրև և ամպրոպ
12.07.2026 | 12:06
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյան
12.07.2026 | 11:41
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
12.07.2026 | 11:18
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը
12.07.2026 | 10:53
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձավ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
12.07.2026 | 10:14
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12.07.2026 | 09:01
Ռոման Բերեզովսկին ռուսական ակումբ է գլխավորել
12.07.2026 | 08:41
Քոնոր Մաքգրեգորի վերադարձը UFC անհաջող ստացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.07.2026 | 08:28
ԱԱ-2026․ Կիսաեզրափակիչում՝ Անգլիա – Արգենտինա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.07.2026 | 23:11
Լինդա Նոսկովան՝ «Ուիմբլդոնի» չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի ԶՈՒ-ն սիրիական Իդլիբ նահանգում թուրքական դիտակետի վրա հարձակումից հետո ռմբակոծել է սիրիական բանակի դիրքերը: Այս մասին գրում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի ՊՆ հայտարարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ռեժիմի (Սիրիայի նախագահ Բաշար Ասադի) կրակակետերը հզոր հարվածի են ենթարկվել»,- հայտարարել են Թուրքիայի ՊՆ-ում:

Անկարան նման քայլի է դիմել՝ Իդլիբում Թուրքիայի ԶՈՒ-ի 12 դիտակետերից մեկի վրա հարձակման արդյունքում 1 թուրք զինծառայողի զոհվելուց և 3-ի վիրավորելուց հետո: Թուրքիան պնդում է, որ «կանխամտածված գնդակոծություն է իրականացվել սիրիական ռեժիմի վերահսկողության ներքո գտնվող շրջանի ուղղությամբ»:

Կատարվածի առնչությամբ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբ է հրավիրվել Անկարայում ռուսական ռազմակա կցորդը՝ միջադեպը քննարկելու համար: Անկարան նաև խոստացել է «պատասխանել նման հարձակումներին»:

2017 թվականի մայիսին Աստանայում (այժմ՝ Նուր Սուլթան) ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ Սիրիայում դեէսկալացիայի չորս գոտի է ստեղծվել: Դրանցից երեքը 2018 թվականին անցել են Դամասկոսի վերահսկողությանը: Իդլիբում և հարևան Լաթաքիա, Համա և Հալեպ նահանգներում գտնվող չորրորդ գոտին դեռևս երկրի կառավարության հսկողության ներքո չէ, ընդ որում՝ դրա մեծ մասը գրավել են «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպության զինյալները: