«Ոսկե ծիրան» փառատոնն ամենակարևորներից է. Ժոնաթան Լաքոթ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ոսկե ծիրան» փառատոնն ամենակարևորներից է։ Այն մեզ թույլ է տալիս բացահայտել միջազգային կինեմատոգրաֆիայի  բազմազանությունը, որի անբաժան մասը ֆրանսիական կինոն է։ Այս մասին  «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի՝ դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության մասին  ասուլիսի ընթացքում նշեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը։

«Այս տարի ներկայացվող 110 ֆիլմերից 23-ը ֆրանսիական կամ Ֆրանսիայի հետ համատեղ արտադրության են։  Դրանց թվում՝ 2017 թվականին Բեռլինի կինոփառատոնում «Ոսկե արջի» արժանացած Նադար Լապիդի «Հոմանիշները» ֆիլմն է»,- նշեց Լաքոթը։

Ըստ նրա՝ ինչպես ամեն տարի, այս տարի ևս կինեմատոգրաֆիայի ֆրանսիացի մասնագետներ կժամանեն Հայաստան։

«Ուրախ ենք այս փառատոնի գործընկերը լինելու համար։ Ֆրանսիական կինեմատոգրաֆիան և նրա բազմազանությունն այս տարվա ծրագրում բավականին լավ են ներկայացված»,- ընդգեց դեսպանը։

Նրա խոսքով՝  «Ոսկե ծիրան»-ն այս տարի ևս մեկ անգամ կհաստատի, որ այն տարածաշրջանում կինեմատոգրաֆիայի կարևոր հանդիպումներից է։

Լաքոթը հավելեց, որ փառատոնի ընթացքում Հայաստանում Ֆրանիայի դեսպանատան հետ համագործակցությամբ «Talent Lab» ծրագրի շրջանակում նաև վարպետության 4-օրյա դասեր կանցկացվեն։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան