Մենք շատ հերոսների անուններ գիտենք. Թեհմինա Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի ավագանու այսօրվա նիստին «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը հարց ուղղեց քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանին ՝ թիվ տասնինը պոլիկլինիկայի խնդրի հետ կապված. «Պարոն քաղաքապետ, Դուք ասում եք՝ ուրիշ հերոսի չգիտե՞ք, գիտենք, բազմաթիվ հերոսների անուններ, բայց նմանատիպ հերոսություններով հայտնի՝ դժվարանում եմ հիշել: Եվս մեկ անգամ ուզում եմ անդրադառնալ տասնինը պոլիկլինիկայի հետ կապված խնդիրներին, մասնավորապես՝ երկու նիստ առաջ խոսեցինք քաղաքապետի երկու կագադրությունների մասին: Հիմա խնդրում եմ պարզաբանեք՝ ի՞նչ եք արել, ի՞նչ գործընթացներ եք արել, պոլիկլինիկան տրվել է հավատարմագրման կառավարման, այս տարի լրացել է հինգ տարին, ի՞նչ եք արել»:

Բաբինյանն արձագանքեց. «Ինչի՞ համար քաղաքապետի երկու որոշում, առաջին որոշումը չեղարկվել է, որովհետ բոլոր նյութերը գտնվում էին Քննչական կոմիտեում, փաստաթղթերին ծանոթանալու հետ կապված կային դժվարություններ: Գրություն գրվեց քաղաքապետի կողմից ՔԿ-ի նախագահին, որ մեզ հնարավորություն ընձեռվի այդ նյութերն ուսումնասիրել: Դրանից հետո, երբ ստացանք ՔԿ-ի կողմից թույլատվություն, եղավ երկրորդ կարգադրությունը, որ կարողանանք կատարել ուսումնասիրությունները: Այն ուսումնասիրությունները, որոնք կատարվել են քաղաքապետարանի տարբեր վարչությունների կողմից, ուրեմն՝ «Սամվել Սարգսյան և գործընկերներ» ՍՊԸ-ի կողմից վերցվել էր կառավարման պոլիկլինիկան և այդ ՍՊԸ-ն հանձնել էր առել որ 320 միլիոն դրամի ներդրումներ կկատարի: Մեր կողմից ուսումնասիրվել է ամբողջ փաստաթղթաշրջանառությունը: Ներդրումների առումով որևէ շեղում չի հայտնաբերվել»:

Մանրամասները՝ տեսանյութում: