20-ամյա աղջիկը գնացել էր իրեն կամրջից նետելու, միտքը փոխել է, զանգել ոստիկանություն. Արման Թաթոյանը մի պատմություն ներկայացրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.09.2026 | 20:27
Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 20:22
ՀՀ-ն ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ
02.09.2026 | 20:09
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են ՔԿՀ, առանձնազրույց ունեցել Գագիկ Խաչատրյանի հետ
02.09.2026 | 19:43
Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում
02.09.2026 | 19:30
Մահացու չե՛ն ՌԴ-ի պատժամիջոցները․ ԵՄ-ի խորհուրդը հավանություն տվեց՝ ազատականացնում է ՀՀ-ից արտահանման շուրջ 80%-ը․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 19:11
Պապիկյանը 3-րդ բանակային կորպուսի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ հրամանատարին
02.09.2026 | 18:56
Վթարի հետևանքով հոսպիտալացվել է 10 տուժած. ԱՆ
02.09.2026 | 18:50
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել «Գաջեգործ»-ի սեփականաշնորհումը և պետությանը վերադարձնել 8816 բաժնետոմս
02.09.2026 | 18:40
Վթար Քուչակ-Ապարան ճանապարհին. նախնական տվյալներով՝ կա 5 զոհ
02.09.2026 | 18:30
ՀԱՊԿ-ին ավելի լավ այլընտրանք չեմ տեսնում Թուրքիայի և Ադրբեջանի սպառնալիքին դիմագրավելու հարցում․ ՀՀ-ն միայնակ չի կարող․ Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 18:25
Ֆրանսիայում կանխել են Կիլիան Մբապեի առևանգումը. աղբյուր
02.09.2026 | 18:22
Ըստ փաստաբանների՝ Գագիկ Խաչատրյանը 24 ժամ չի սնվել // ԹՐԻՓՓ քննարկում՝ Սյունիքում․ ԼՈՒՐԵՐ
02.09.2026 | 18:19
Էրդողանը Հունաստանին կոչ է արել դադարեցնել ապառազմականացված կղզիների զինումը․ «Մեր հանգստությունը թուլություն չհամարեք»
02.09.2026 | 18:11
«Ռուսաստանի երկաթուղիների» «թունավորության» հարց ոչ ոք չի բարձրացնում, բացի Փաշինյանից․ Օվերչուկ
02.09.2026 | 18:00
Գագիկ Խաչատրյանի փաստաբանները դիմել են ՄԻԵԴ-ին՝ հրատապ միջոց կիրառելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քրեակատարողական համակարգում՝ փակ հաստատություններում կամ ազատությունից զրկման վայրերում, կան տարիներով կուտակված խնդիրներ։ Մեր ՔԿՀ-ները պահպանում են պատժիչ բնույթը, այլ ոչ թե վերականգնողական արդարադատության համակարգին բնորոշ հատկանիշները։ «Անցումային արդարադատության համատեքստում խոշտանգումների զոհերի իրավունքների վերականգնման մեխանիզմները» թեմայով հանրային քննարկմանն ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«ՔԿՀ-ում չկա անհատական մոտեցում ազատությունից զրկված անձի նկատմամբ։ Պետք է ապահովվի մարդու մասնակցությունը՝ իրեն վերաբերվող որոշման կայացմանը։ Նրան պետք է պարզ լինի՝ ինչ պետք է անի, որպեսզի հասնի ազատ արձակմանը»,- հավելեց Թաթոյանը:

Օմբուդսմենը պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտի մասին խոսելով՝ նշեց, որ պատժի կրման ամբողջ ժամանակահատվածում անձի հետ ոչ մի աշխատանք չի տարվում, իսկ վերջում ասվում է՝ ներողություն, դուք պատրաստ չեք ազատության. «Հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է մարդը զրկանքներ կրի, ինչ է թե՝ պետությունը բավարար ջանքեր չի գործադրել՝ իրեն պատրաստելու ազատության, և հիմա էլ մենք պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ժամանակ մերժում ենք նրան»։

Արման Թաթոյանն անդրադարձավ տեսակցությունների արգելքի խնդրին: «Հիմա մեր գործընկերների հետ որոշակի վիճաբանության մեջ ենք, որ կոնկրետ նշվի այն մարդու անունը, որի հետ տեսակցությունն առաջարկվում է արգելափակել։ Մենք հասկանում ենք նաև քննության իրավաչափ շահը, բայց, ամեն դեպքում, սա ապահովման ենթակա արժեք է»,- նշեց պաշտպանը։

Օմբուդսմենը մի երիտասարդ աղջկա պատմությունը ներկայացրեց՝ իրազեկման պակասը ցույց տալու համար: «20-ամյա աղջիկը գնացել էր իրեն կամրջից նետելու, միտքը փոխել է, զանգել ոստիկանություն: Ոստիկանները, շտապօգնությունը եկել են և, չգիտես ինչու, մարդուն տարել հոգեբուժական հաստատություն։ Այդ աղջիկը չափահաս և գործունակ աղջիկ է: Հայտնվելով հոգեբուժական կազմակերպությունում՝ նրան թուղթ էին տվել, ստորագրել էր, թե ինքը համաձայն է, որ իրեն բուժեն։ Բայց երբ գլխի է ընկել՝ հոգեբուժական կազմակերպությունում է, թղթեր է ստորագրել՝ իրեն ազատ արձակելու, բայց չէին ազատում՝ պնդելով, որ նրա ծնողը գնա։ Մենք այցելեցինք և պահանջեցինք ազատ արձակել։ Աշխատանքից ազատված տնօրենը բժիշկներին հավաքել, եկել էր մեր դեմ բողոք անելու»,- պատմեց Արման Թաթոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան