2008-ին Տեր-Պետրոսյանը ներողություն խնդրեց ժողովրդից, որը նրան ընտրեց նախագահ․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 11:19
Պատասխանը պատրաստ է, այն կստանաք ու կվայելեք․ Ղազարյանը՝ «հայ սակրավորների մահը ցանկանալու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:10
Յարոսլավլն ուկրաինական ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակմանն» է ենթարկվել․ նավթավերամշակման գործարանում հրդեհ է, Տվերում Wildberries-ի պահեստն է վնասվել
06.08.2026 | 11:02
Շուրջ 26 մլն դրամ՝ Ազգային ժողովի նոր վերելակի համար
06.08.2026 | 11:01
Էդուարդ Սպերցյանը նոր մարզիչ ունի «Ալ Ահլիում»
06.08.2026 | 10:54
ՌԴ-ն և ՀՀ-ն քննարկում են Կապանում ռուսական գլխավոր հյուպատոսության և Վլադիկավկազում ՀՀ հյուպատոսական գրասենյակի բացումը․ Բագիր Մամիև
06.08.2026 | 10:39
UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտն ու մրցակցին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.08.2026 | 10:30
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
06.08.2026 | 10:25
Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
06.08.2026 | 10:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին
06.08.2026 | 10:00
Աժ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
Բոլորը

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրա՞ստ է ներողություն խնդրել իր կառավարման շրջանում ընտրակեղծիքների համար: «Ի՞նչ կառուցվածք պետք է ունենան անցումային արդարադատության մարմինները Հայաստանում և որո՞նք են դրանց գործունեության ժամկետային սահմանները» թեմայով քննարկմանը նման հարց ուղղվեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանին:

«2008 թվականին, երբ նախագահ Տեր-Պետրոսյանն սկսեց իր ընտրարշավը, նա ներողություն խնդրեց հայ ժողովրդից և հայ ժողովուրդը նրան ընտրեց նախագահ։ Դա նշանակում է, որ ժողովուրդն ընդունեց Տեր-Պետրոսյանի ներողությունը և ընդունեց, որ Տեր-Պետրոսյանը կարող է լավ կառավարել երկիրը։ Եվ հաղթեց նախագահական ընտրություններում։ Ժողովուրդը ընդունեց նրա ներողությունը»,- ասաց Զուրաբյանը:

Նա անդրադարձավ նաև 1996 թվականին նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձություններին. «1996 թվականին, ես համաձայն եմ, Վազգեն Մանուկյանը լուրջ կասկածներ ու պրոբլեմներ ուներ, դրանով, ես համաձայն եմ, ընտրությունները լավը չեն եղել և ընդունում եմ, հնարավոր է՝ եղել են ընտրակեղծիքներ։ Անկախ նրանից՝ երբ են տեղի ունեցել ընտրակեղծիքներ՝ 1991 կամ 2008 թվականին, այդ մարդկանց համար ես Քրեական օրենսգրքով պատժից բացի՝ ոչինչ չեմ տեսնում։ 1996 թվականին որևէ օրենք չէր սահմանափակում ցույցերի անցկացումը, 1988-ից սկսած այդ ավանդույթը պահպանվել էր։ Եվ ահա այդ վիճակում մարդիկ կարող էին ցանկացած ձևով բողոքը հայտնել, և Վազգեն Մանուկյանը եկավ Ազգային ժողով, նրան ասվեց, որ կարող են արկղերը ստուգվել, ինքը դրանից չօգտվեց և պրովոկացիա սարքեց, նախապատրաստված գրոհ տեղի ունեցավ ԱԺ-ի վրա, ջարդուփշուր արեցին ԱԺ-ի սենյակները։ Պետական իշխանության համար դա անսպասելի էր։ 96-ին եղել է ժողովրդավարական ազատությունները հարգելու քաղաքականություն, որը ուղղակի ջախջախեց Վազգեն Մանուկյանը, ոչ ոք չսպանվեց»,- ներկայացրեց Լևոն Զուրաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան