Մարտի 1-ի ծանր ոճրագործության պատճառով անցումային արդարադատության անհրաժեշտություն է ստեղծվել. Լևոն Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պե՞տք է, արդյոք, անցումային արդարադատությունը ներառի նաև Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարության ժամանակաշրջանը: «Ի՞նչ կառուցվածք պետք է ունենան անցումային արդարադատության մարմինները Հայաստանում և որո՞նք են դրանց գործունեության ժամկետային սահմանները» թեմայով քննարկմանն այսպիսի հարց ուղղվեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանին։

«Մենք առաջին քաղաքական ուժն ենք, որը շրջանառել է անցումային արդարադատության անհրաժեշտության գաղափարը՝ հեղափոխությունից հետո։ Դուք ասեցիք՝ Տեր-Պետրոսյանի ժամանակ անարդարություններ են եղել, հիմա կներեք՝ անարդարություններ միշտ էլ և ամենուրեք եղել են, ամեն անարդարություն չէ, որ անցումային արդարադատության անհրաժեշտություն է առաջ բերում։ Ասենք՝ ինչ-որ ընտրություններ են կեղծվել, դա չի նշանակում, որ անցումային արդարադատություն պետք է լինի, քանի որ կեղծիքից հետո հասարակությունն ունի շտկման միջոց։ 1996 թվականին ընդդիմությունը խախտեց կանոները, որը փոխանակ օգտվեր պետության կողմից ընձեռնված հնարավորությունից՝ դիմեց բռնության։ Դեմ չեմ, անցումային արդարադատությունը թող ընդգրկի 1991 թվականից, բայց դա կլինի ժամանակի կորուստ»,- պատասխանեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Ըստ նրա՝ անցումային արդարադատությունը քիմիաթերապիայի պես մի բան է, ինչը կիրառելիս հասկանում ենք, որ դա ունի նաև կողմնակի էֆեկտներ, սակայն օրգանիզմը փրկելու, առողջացնելու այլ ելք չկա:

«Հայաստանում անցումային արդարադատություն կիրառելու օրինակը նման է Հունաստանի, Չիլիի կամ Արգենտինայի օրինակին, որտեղ ռասսայական խնդիր չի եղել, այլ՝ բռնապետություն է գոյություն ունեցել։ Դեռ հարց է՝ Հայաստանը տեղավորվո՞ւմ է անցումային արդարադատության սահմաններում, թե՝ ոչ։ Երբ անցումային արդարադատություն է կիրառվում, մենք գործ ունենք մասսայական սպանությունների, մարդկանց իրավունքների խախտումների հետ, որն այնպես է խեղաթյուրել ամեն ինչ՝ պետական ինստիտուտները, որ այս ռեֆորմը պարտադիր է կիրառման համար։ Մարտի 1-ի ծանր ոճրագործության պատճառով անհրաժեշտություն է ստեղծվել անցումային արդարադատության։ Այդ ժամանակ Հայաստանի իշխանությունները կրակեցին սեփական ժողովրդի վրա, կիրառվեց բանակը, ունեցանք զոհեր»,- ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան